Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 
Վերջին նորություններ

Սեպտեմբերի 1-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում տոնական էր: Գիտելիքի և Դպրության տոնին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղն իր դռներն էր բացել  բակալավրի և մագիստրատուրայի առաջին կուրսեցիների, ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտների համար: Հանդիպումն սկսվեց Պոլիտեխնիկի օրհներգով: Տոնական այս օրը ևս մեկ անգամ առիթ է տալիս կրթության գործընթացի բոլոր մասնակիցներին՝ աշակերտից մինչև տնօրեն, ասպիրանտից մինչև պրոֆեսոր` վերագնահատելու գիտելիքի կարևորությունն ինչպես յուրաքանչյուր անձի բարեկեցության, այնպես էլ պետության զարգացման ու հզորացման գործընթացում:

Գիտելիքի տոնի կապակցությամբ ուսանողներին շնորհավորեց ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը. «Շնորհավորում ենք ձեզ Գիտելիքի և Դպրության օրվա առթիվ: Կրթված ու գիտակից սերունդը երկրի առաջընթացի առաջին երաշխիքն է, իսկ հաջողությունները կրթության ոլորտում՝ մեր երկրի կայացման կայուն հիմնաքարը: Դուք ընդունվել եք Հայաստանի հզորագույն ճյուղային կառուցվածք ունեցող ինժեներական բուհը: Մեր բուհը կրթական բարեփոխումների առաջնեկն է Հայաստանում, ուստի դուք ունեք լայն հնարավորություններ կերտելու ձեր ապագան և կարիերան»:

Ուսանողներին և աշակերտներին շնորհավորեցին նաև ավագ դպրոցի տնօրեն Արմեն Սիրադեղյանը, ավագ դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը, Որակի ապահովման և վերահսկման բաժնի վարիչ Վահան Մամյանը, Արտաքին կապերի և ուսանողական կարիերայի համակարգող Տաթևիկ Մարգարյանը,  Ուսանողական խորհրդի նախագահ Դիանա Պետրոսյանը: Մասնաճյուղի տնօրենը, ավագ դպրոցի տնօրենը բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտներին հանձնեցին գովասանագրեր և մրցանակներ: Պարգևատրվեցին նաև «Կենգուրու 2017» մրցույթում, ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան ամենամյա մրցույթում, «ՈԶՆԻ 2017» ամենամյա դպրոցական համակարգչային մրցույթում և «Մեղու» մրցույթում հաղթող աշակերտները:

Հուսով ենք, որ Պոլիտեխնիկի սաները կշարունակեն առանձնանալ իրենց տրամաբանական մտածողությամբ և ինժեներին հատուկ ունակությամբ:

  

  

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով