Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 
Վերջին նորություններ

IMG_8043Մեր ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Վահե Ասլոյանը հաղթող է ճանաչվել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի կողմից անցկացված  KODU վիզուալ ծրագրավորման միջավայրում օնլայն խաղերի պատրաստման մրցույթում:

Վահեն մրցույթին մասնակցել է եղբոր` Նարեկի հետ:

Հոկտեմբերին, երբ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում դպրոցականների համար անցկացված  KODU խաղերի ծրագրավորման դասընթացի ավարտին հայտարարվել է մրցույթի մասին, եղբայրները որոշել են՝ միասին կմասնակցեն մրցույթին:

Ասլոյան եղբայրները նախ մրցակցել են Լոռու մարզի տարբեր համայնքներից մրցույթին մասնակցող շուրջ 100 դպրոցականների հետ: Հոկտեմբերի 29-ին անցկացված մրցույթի առաջին փուլի արդյունքում եզրափակիչ փուլ են անցել 22 դպրոցական: Դեկտեմբերի 3-ին աշակերտները ներկայացրել են իրենց պատրաստած խաղերը: Արդյունքում լավագույնն է ճանաչվել վանաձորցի Ասլոյան եղբայրների աշխատանքը, ինչի համար նրանք արժանացել են մրցանակի՝ դյուրակիր համակարգչի տեսքով:

«Մենք կարողացանք հաղթել մեր ուժերը միավորելու ու համատեղ աշխատելու շնորհիվ»,- ասում է Նարեկը: Հաղթանակի հասնելու համար եղբայրները 7 օրվա ընթացքում ստեղծել են խաղը, ապա շուրջ երկու շաբաթ փորձարկել ու կատարելագործել այն:IMG_8045

«Հույս ունեինք, որ կհաղթենք, որովհետև շատ էինք աշխատել, փորձել էինք օրիգինալ բան մտածել, մաքսիմալ լավ գրաֆիկական դիզայն ստանալ»,- նշում է Վահեն:

Հարցին՝ հայաստանյան ՏՏ ոլորտի ո՞ր կազմակերպությունում կցանկանար վաղն աշխատել, Վահեն պատասխանում է՝ կուզեի իմ սեփական կազմակերպությունն ստեղծել։

«Այսօր շատ մարդիկ կան, որ բարձրագույն կրթություն ունեն, բայց աշխատանք չունեն, չեն կարողանում գտնել: Ծրագրավորողի մասնագիտությունը քեզ թույլ է տալիս մշտապես ու նաև բարձր վարձատրվող աշխատանք ունենալ:

Ծրագրավորողի իր կարիերան Վահեն ցանկանում է շարունակել Վանաձորում, եթե միայն առաջիկայում մարզն իսկապես առաջընթաց գրանցի այդ ոլորտում:

Հաջողություն Վահեին և մեր դպրոցի բոլոր աշակերտներին` իրենց երազանքներին հասնելու ճանապարհին:

IMG_8048IMG_8011IMG_8013

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով