ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում շինարարական մասնագիտությունները բացվել են դեռևս 1960թ.-ին: Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում հանքաարդյունաբերության ոլորտի զարգացումը հաշվի առնելով 2005թ-ին բացվեց ,,Օգտակար հանածոների ստորգետնյա մշակումներ,, մասնագիտությունը և ընդգրկելով երկու մասնագիտությունները ամբիոնը վերանվանվեց ,,Շինարարության և լեռնային գործի,,:
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ճարտարագետ-բակալավր ծրագրով.
- Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների արտադրություն – առկա և հեռակա ուսուցում,
- Օգտակար հանածոների հետախուզում և մշակում – առկա ասուցում:
Մագիստրոսի ծրագրով.
Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների արտադրություն – առկա ուսուցում
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ (Հնարավոր գործատուներ)
- “Բետոն” ՍՊԸ
- “Ա.Հակոբյան” ՍՊԸ
- “Նախագծող” ՍՊԸ
- “Տեխպրոյեկտ” ՍՊԸ
- “Արտ. Բազա” ԲԲԸ
- “Բարոկո” ՍՊԸ
- “Սագամար” ՓԲԸ
- Վանաձորի քաղաքապետարան
- Շինարարական կազմակերպություններ
ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐ
- Շինարարական նյութերի
- Շինարարական կոնստրուկցիաների փորձարկման
- Երկրաբանության
- Նախագծային լսարան` հանդերձավորված գերմանական արտադրության գծագրական տախտակներով
- Տեխնոլոգիական կարողություններով լսարան` նորագույն համակարգիչներով
ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄ
Ամբիոնն ապահովված է գիտամանկավարժական անհրաժեշտ որակավորում ունեցող կադրերով: Ամբիոնում դասավանդում են 2 տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ, 3 տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտներ և աշխատանքային մեծ փորձ ունեցող դասախոսներ:
ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ
Գործընկեր ձեռնարկությունների առաջատար մասնագետները մասնակցել են ամփոփիչ ատեստավորման քննություններին և ավարտական աշխատանքների պաշտպանություններին, առանձին դասընթացների առարկայական ծրագրերի վերջնական ձևավորման աշխատանքներին և գրախոսմանը, աջակցել են արտադրական և նախաավարտական պրակտիկաների կազմակերպմանը իրենց ձեռնարկություններում: Ամփոփիչ ատեստավորման քննություններին և ավարտական աշխատանքների մասնակցության արդյունքում լավագույն շրջանավարտները աշխատանքով ապահովվել են նշված կազմակերպություններում:
Ավելորդ չէ նշել, որ ամբիոնի տարբեր տարիների շրջանավարտները, լինելով ոլորտի լավագույն մասնագետներ, զբաղեցնում են Վանաձոր քաղաքի, ինչպես նաև Լոռու մարզի բազմաթիվ առաջատար և ղեկավար պաշտոններ: Լավագույն շրջանավարտների զգալի մասը իրենց գործունեությունը նվիրել են գիտության և կրթության զարգացմանը և արդյունքում` 5 տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ և մեկ տասնյակից ավելի տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտներ: