Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

Մեծ Եղեռնին նվիրված միջոցառում ՀՊՃՀ-ի Վանաձորի

մասնաճյուղի ավագ դպրոցում

IMG_8236

Գարուն էր, չեկած ամառ՝ փուլ եկավ երկնակամար,

Ձյուն մաղեց մեր բաց գլխին, ձյուն մաղեց կրակի պես:

Գարուն ա, ձուն ա արել….

Հայոց Մեծ եղեռնի զոհերի անմահ հիշատակին նվիրված միջոցառում տեղի ունեցավ ՀՊՃՀ-ի Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում: Այն կազմակերպել էր դպրոցի կազմակերպիչ Մարթա Գալստյանը:

Աշակերտներն իրենց ասմունքով և երգով հանդիսատեսին մտովի տարան անցյալ դարի սկզբները՝ դեպի Արևմտյան Հայաստանի տասներկու վիլայեթներ, որտեղ թուրք հրոսակների կողմից իրագործվում էր երիտթուրքական կառավարության կողմից մշակված՝ հայ ժողովրդի ոչնչացման և տեղահանության զազրելի և անմարդկային ծրագիրը: Դուդուկի տխուր երաժշտությունն ու էկրանին երևացող Մեծ եղեռնի դաժան տեսարանները կարծես լրացումը լինեին աշակերտների շուրթերից հորդող բառերի, բառեր, որոնք հնչում էին որպես յուրօրինակ բողոքի ձայն ոչ միայն անցյալ դարի սկզբների թուրք ջարդարարների, այլև այսօրվա այն գերտերությունների հասցեին, ովքեր խլացնելով իրենց և խղճի ձայները՝ ցայսօր չեն ընդունել և ճանաչել հայոց մեծագույն ցեղասպանության փաստը: Ասմունքում էին ավագ դպրոցի սաները, և մեր աչքերի առջև ակամայից հառնում էին հազար ինը հարյուր տասնհինգ թվականի սահմռկեցուցիչ, ահասարսուռ տեսարանները….

Ա՜խ, ինչպե՞ս, ո՞նց մոռանալ արհավիրքն այն օրերի,

Աշխարհում ո՛վ մոռանա, զույգ աչքով թո՛ղ քոռանա….

Ամփոփելով միջոցառումը՝ դպրոցի փոխտնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց աշակերտներին և նշեց, որ նրանք այսօր իրենց խոսքով փորձեցին իրենց բողոքի ձայնը միացնել այն բյուրավոր հայ և օտարազգի պահանջատեր մարդկանց ձայներին, ովքեր ի լուր ողջ աշխարհի դատապարտում են հայ ժողովրդի դեմ իրագործված աշխարհիս մեծագույն եղեռնագործությունը:

 

Որպեսզի պատրաստ լինենք արտակարգ իրավիճակներին

 

Ինչպե՞ս պաշտպանվել աղետներից. հարցի պատասխանը մարտի 28-ին ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի սովորողներին պարզաբանեց 12-րդ դասարանի աշակերտուհի Հասմիկ Կիրակոսյանը: Շնորհանդեսը, որ կազմակերպվել էր ռազմագիտության ուսուցիչ Հ. Մամուլյանի հետ համատեղ, նպատակ ուներ աշակերտներին ծանոթացնելու աղետների ծագման պատճառներին, նրանցից պաշտպանվելու, աղետի ժամանակ համապատասխան վարք դրսևորելու կանոններին: Ըստ բանախոսի՝ թեման ավելի քան արդիական է. Հայաստանը գտնվում է սեյսմիկ գոտում, իսկ վերջին ժամանակներում հաճախադեպ են դարձել հրդեհները:

Թեման ներկայացնելուց հետո աշակերտները լրացրեցին հարցաթերթիկներ՝ պարզելու համար, թե որքանով են յուրացրել մատուցված նյութը: Իսկ ահա հաջորդ օրը տեսական գիտելիքները ցուցադրեցին գործնականում. «երկրաշարժ գուժող» տագնապի ազդանշանով դպրոցը տարհանվեց:

Նշվեց π թվի տոնը

Մարտի 14-ին՝ կեսօրվա ժամը 1:59 րոպե 16 վայրկյանին, ՀՊՃՀ  Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում նշեցին π թվի ծննդյան տոնը: «Հոբելյանը» կազմակերպել էին 10-րդ ա դասարանի աշակերտները՝ դասղեկ Արևիկ Պապոյանի ղեկավարությամբ:

Մարտի 14-ը՝ որպես π թվի տոն, հայտարարել է  ամերիկացի ֆիզիկոս Լարի Շոուն` Սան Ֆրանցիսկոյից: Հիմք են հանդիսացել π թվի տասնորդական գրառման առաջին ութ թվանշանները՝ 31415926:

Բազմաթիվ գիտնականներ են հայտնաբերել π թվի տասնորդական գրառման նիշեր: Համակարգչային այս դարը շարունակում է ավելացնել այդ նիշերի քանակը:

Ըստ Ա. Պապոյանի՝ միջոցառման նպատակը π թվի մասին երեխաների գիտելիքները հարստացնելն էր:

Աշակերտները նշեցին π թվի կիրառության բոլոր ոլորտները՝ հանրահաշիվ, հարթաչափություն, տարածաչափություն, եռանկյունաչափություն: Ավելին՝ այս թիվը կիրառվել է Բաբելոնյան աշտարակի, Սողոմոն թագավորի եկեղեցու կառուցման ժամանակ, ինչպես նաև Պյութագորասի բաժակըպատրաստելիս: Պարզվում է՝ π թվի պատվին ստեղծվել ու նրա անունն են կրում գինի ու հրաշք ձու, օծանելիք ու ավտոմեքենա, նույնիսկ մետաղաձույլ արձան է կանգնեցվել, իսկ ահա Ֆրիդրիխ թագավորը π թվին նվիրել է մի ամբողջ պալատ: Այս բոլորը միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան տեսնելու էկրանից: Նաև վայելեցին π թվի թվանշանների հիման վրա ստեղծված մեղեդին ու ՔեյթԲուշի «Alreal»ալբոմի՝ π թվին նվիրված երգը: Հետաքրքիր է, որ վերջինիս π թվի ակումբ չեն ընդունել մի քանի նոտա սխալ երգելու պատճառով:

Տոնն ավարտվեց հրավառությամբ և ծննդյան տարեդարձի տորթի համտեսումով:

 

 

Դպրոցական ամանորյա միջոցառում