Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 
Վերջին նորություններ

Մայիսի 03-05-ը ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած ուսանողական տարեկան գիտաժողով, որը նվիրված էր Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին: Ներկայացվեց 83 ելույթ: Ողջույնի խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը նշելով՝ պատահական չէ, որ գիտաժողովը նվիրված է Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին: Մասնաճյուղի 20 ուսանողներ ծառայել են սահմանային դիրքերում, մասնակցել ապրիլյան քառօրյա պատերազմին՝ հերոսաբար պաշտպանելով մեր հայրենիքը: Իսկապես անգնահատելի են մեր զինվորների քաջագործությունները: Գիտաժողովի մասնակիցները ծափողջյուններով մեծարեցին և հարգանքի տուրք մատուցեցին մերօրյա հերոս պոլիտեխնիկցիներին:

Գիտաժողովի առաջին լիագումար նիստին ներկայացվեց 3 ելույթ.

  • Վանիչկա Ղազարյան. «Ղարաբաղյան քառօրյա պատերազմը. նոր սերունդ, նոր հերոսներ»: Ներկայացվեց քառօրյա պատերազմում տեղի ունեցած դեպքերը, հայ զինվորների անկոտրում պայքարը, ինչպես նաև այն 20 ուսանողների անունները, ովքեր հերոսաբար մասնակցել են քառօրյա պատերազմին: Պոլիտեխնիկն անմասն չի մնացել այդ գործին՝ փորձելով հնարավորինս օգնության հասնել սահմանում գտնվող հայ զինվորին:
  • Էդիտա Հովհաննիսյան, Անժելա Հովհաննիսյան, Աստղիկ Միքայելյան. «Լոռու մարզի գյուղտեխնիկայի վարձակալության և սպասարկման կայանների ստեղծման ծրագիր»: Վանաձորի «ՉԻՆՎԱՆ» ՍՊԸ-ն առաջ է քաշել մի գաղափար, որի նպատակն է  Լոռու մարզում թիրախային 3 շրջաններում հիմնել գյուղտեխնիկայի վարձակալության և սպասարկման կայաններ, որոնք հնարավորություն կտան ֆերմերներին գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնել օգտագործելով համա­պատասխան գյուղտեխնիկա: Վանաձորի «ՉԻՆՎԱՆ» ՍՊԸ-ն  հիմք ունենա­լով Հայաստանի ազգա­յին պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնա­ճյուղի հետ անցած տարիների  համագործակցության փորձը,  առաջարկեց մասնաճյուղին մասնակ­­ցե­լու նա­խագծի իրականացման աշխատանքներին: Ստացված տվյալների հիման վրա ընտրված  տարածաշրջանների հա­մար` կախված ցանքատարածու­թյուն­ներից և մշակաբույ­սե­րի առանձնահատ­կություն­նե­րից, կատարվել է համապատասխան սարքավորումների ընտրություն, որոնք կնպաստեն գյուղատնտե­սա­կան աշխատանքների մեքենայացմանը և գյուղատնտեսական աշխատանք­ները կդարձնեն ավելի արդյու­նա­վետ: Ներկայումս նախագիծը ներկայացված է «Innovation Matching Grants» դրամա­շնորհային ծրագրի շրջանակներում` ֆինանսավորում ստանալու համար Աշխատանքային խմբի կողմից մշակված բիզնես պլանը գտնվում է գյուղնախարարու­թյունում, այն քննարկման փուլում է: ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի համապատասխան մասնա­գիտական կրթություն ստացած շրջանավարտների համար  մեքենատրակտորային կայաններում աշխատելու հնարավորություն կստեղծվի:

  • Մարգարիտա Մարուքյան. «Նոր մոտեցումներ աղացների մանրացնող բեռնվածքի դինամիկական պարամետրերի որոշման ուղղությամբ»: Ուսումնասիրվել է ռադիոազդանշանային եղանակների կիրառմամբ թրթռաղացներում մանրացնող մարմինների և մանրացվող նյութի բարդ ցիրկուլյացիոն շարժման օրինաչափությունների և մանրացնող մարմինների դինամիկական պարամետրերի մասին ինֆորմացիան, ինչը թույլ կտա ինտենսիֆիկացնել և բարելավել նյութերի մանրացման գործընթացը: Այս ուղղությամբ զգալի աշխատանքներ են կատարվել նաև մեր մասնաճյուղի «Տրանսպորտային համակարգեր» ամբիոնի աշխատակիցների կողմից: Մի շարք հավասարումներ և կախվածություններ են ստացվել, որոնք ընդլայնել են թրթռաղացների կիրառման շրջանակները, նախագծել, պատրաստել և ներդնել դրանք մի շարք ձեռնարկություններում, այդ թվում նաև Վանաձորի «ԳԻՊԿ» ՓԲԸ-ում և Ռուսաստանի Դաշնության Կալուգա քաղաքի «Տաշիր» ընկերությունների խմբի ձեռնարկությունում:

Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը կարևորում է նման գիտաժողովների անցկացումը և´ բակալավրիատի, և´ մագիստրատուրայի ուսանողների համար, քանի որ դրանք կօգնեն հետագայում գիտահետազոտական աշխատանքներ կատարել, կնպաստեն, որ բուհի շրջանավարտները դառնան ստեղծագործող ճարտարագետներ:

Լավագույն աշխատանքների հեղինակները կխրախուսվեն: Միաժամանակ որոշվեց լրամշակումից հետո որոշ աշխատանքներ ներկայացնել տպագրության:

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով