Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

IMG_8508Հունիսի 27-ին ՀՊՃՀ-ի Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ 2013-2014 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն: Միջոցառումը, որը վարում էր մասնաճյուղի աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոնի ղեկավար Նելսոն Մամուլյանը, սկսվեց ՀՊՃՀ-ի հիմնով: Նա, շնորհավորելով շրջանավարտներին, մասնավորապես նշեց, որ վերջիններս, մասնաճյուղի հիմնադրման օրվանից սկսած, մեր բուհի հաջողությունն են, հպարտությունն ու ձեռքբերումը, և այս պահին մեզ համար հույժ կարևորվում են շրջանավարտների կողմից ձեռք բերված գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, որոնք նրանք կիրառելու են իրենց մասնագիտական տիրույթներում: Այնուհետև շրջանավարտներին ուղղված շնորհավորական խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն ԱրմենԽառատյանը, նշելով, որ այսօր առանձնակի օր է, քանի որ այս տարի լրացավ ՀՊՃՀ-ի Վանաձորի մասնաճյուղի հիմնադրման 55-ամյակը: Իր խոսքում նա առանձնահատուկ կերպով շեշտեց այն կարևոր ու առաջնային դերը, որ խաղացել է Վանաձորի Պոլիտեխնիկը Հայաստանի հյուսիսային շրջանների և մասնավորապես Լոռու մարզի համար: «Այն հանգամանքը, որ Վանաձորը եղել է արդյունաբերական հզոր քաղաք, իր անուրանալի դերն է ունեցել մեր բուհը»,- ասաց նա: Նա հավելեց, որ այսօր էլ մեծ առաքելություն է դրված բուհի առջև, քանզի անհրաժեշտ է վերականգնել մեր քաղաքի երբեմնի արդյունաբերական պոտենցիալը: Արմեն Խառատյանը այս հարցում առանձնապես կարևորեց նաև մասնաճյուղին կից երկու մասնաշենքերում կառուցվելիք տեխնոլոգիական կենտրոնի հանգամանքը, որը, անշուշտ, կնպաստի բուհի կատարելագործմանն ու նրա վարկանիշի բարձրացմանը: Տնօրենը նշեց, որ շրջանավարտները ծանր ու դժվարին ճանապարհ են անցել, աշխատանքի, կրթության, հետազոտության ճանապարհ: Նրանցից շատերը ուսումնառության ընթացքում զբաղվել են հետազոտական աշխատանքով, հոդվածներ են տպագրել, նրանց ավարտական թեզերից շատերը ներդրվել են ինչպես արդյունաբերության, այնպես էլ արտադրության այլ բնագավառներում: «Ես համոզված եմ, որ մեր շրջանավարտներն իրենց գիտելիքները կներդնեն ի նպաստ մեր երկրի, մեր մարզի բարգավաճման ու զարգացման»,- ասաց նա: Տնօրենը նաև նշեց, որ վերջիններս դառնում են  յուրօրինակ ջահակիրներ, ովքեր իրենց ջահի՝գիտության լույսով են տարբեր շրջաններից, տարբեր քաղաքներից մեր բուհ բերում նորանոր ուսանողներ՝ այս առումով յուրօրինակ գովազդ հանդիսանալով բուհի համար: Միաժամանակ նա մեծ գոհունակությամբ ընդգծեց այն, որ վերջիններս չեն բավարարվում բակալավրական կրթությամբ, այլ շարունակում են իրենց ուսումը մագիստրատուրայում՝ և՛ մասնաճյուղում, և՛ մայր բուհում:

Շրջանավարտներին ողջույնի խոսքեր ուղղեցին նաև տեխնոլոգիաների և ճյուղային տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Միշա Սիմոնյանը, գիտական գծով փոխտնօրեն Վոլոդյա Բալայանը, շինարարության և լեռնային գործի ամբիոնի վարիչ Աշոտ Գյուրջինյանը, ովքեր բարի երթ մաղթեցին նրանց՝ համոզմունք հայտնելով, որ ուր էլ որ լինեն, միշտ բարձր կպահեն հարազատ համալսարանի պատիվը:

Բոլոր շրջանավարտների անունից բուհին, պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներին շնորհակալություն հայտնեց մասնաճյուղի ուսխորհրդի նախագահ Դավիթ Խառատյանը, ով շնորհավորելով իր ընկերներին, խոստացավ, որ իրենք ամենուր բարձր կպահեն սիրելի բուհի պատիվը և իրենց գործունեությամբ կնպաստեն մեր հայրենիքի զարգացմանն ու բարգավաճմանը:

Հանդիսավոր արարողությունն ավարտվեց դիպլոմների հանձնմամբ. ընդանուր առմամբ՝դիպլոմներ ստացան հարյուր երեք շրջանավարտ, որոնցից տասը՝ գերազանցության:

IMG_8514

IMG_8492