Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

Սույն թվականի սեպտեմբերի 26-ին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում՝ Էրազմուս+ միջազգային փոխանակման ծրագրին մասնակցած երկու ուսանողների հետ։

«Ծրագրային ճարտարագիտություն»  մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողներ Գոռ Խուրշուդյանը 2024թ․-ի գարնանային կիսամյակում սովորել է Լեհաստանի Լյուբլինի տեխնոլոգիական համալսարանում, իսկ Վարդան Թաթոսյանը 2024թ․-ի գարնանային կիսամյակում սովորել է Իսպանիայի Գրանադայի համալսարանում։

Ուսանողները կիսվեցին իրենց փորձով, ներկայացրին, թե ինչ տվեց իրենց փոխանակման ծրագրին մասնակցությունը, ինչ նոր անձնային հմտություններ են ձևավորել, խոսեցին ձեռք բերված գիտելիքներից, ուսումնական գործընթացում կիրառված նոր մեթոդներից և, իհարկե, միջմշակութային հարաբերություններից։

Վերջիններս նշեցին, որ արտասահմանյան բուհերում մեծամասամբ իրականացվում են գործնական դասեր, քանի որ շեշտը դրված է ուսանողների պրակտիկ ունակությունները զարգացնելու վրա։

 Միջազգային փոխանակման ծրագրին մասնակցած ուսանոնղները նաև ընդհանուր տեղեկություն տվեցին շարժունությանը մասնակցելու համար, այն է՝ ուսանողները պետք է տիրապետեն սահուն անգլերենին, հետևեն մայր բուհում պարբերաբար հրապարակվող Էրազմուս+ ուսանողների շարժունության մրցույթի հայտարարություններին, մրցույթն անցնելուց հետո պետք է իրականացնել հյուրընկալող բուհի առաջարկած դասընթացների և մայր բուհի ուսումնական ծրագրի առարկաների կրթական վերջնարդյունքների համադրելիությունը և կուտակված կրեդիտների փոխճանաչումը:

Բակալավրի դիմորդները կարող են շարժունության մրցույթին դիմել երկրորդ կուրսից ներառյալ, իսկ ավարտական կուրսի  ուսանողները շարժունության ծրագրին մասնակցել չեն կարող: Ուսանողների շարժունության տևողությունը կարող է տևել նվազագույնը 2 ամսից մինչև առավելագույնը 12 ամիս:

Հանդիպման նպատակն էր ուսանողների շարժունության խթանումը կրթության զարգացման համար՝ հիմնված եվրոպական բուհերի լավագույն փորձի վրա։

Վերջում տեղի ունեցավ հարց ու պատասխանի ակտիվ փոխանակում: