×

Մրցույթ՝ ՀՀ  Լոռու մարզի  ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում

Մրցույթ ավագ դպրոցի «Ֆիզկուլտուրա» (23 դասաժամ), «Ֆիզիկա»(8  դասաժամ),  «Գծագրություն» (3  դասաժամ) և «Տնտեսագիտության հիմունքներ»

  (6 դասաժամ)ուսուցչի թափուր տեղերի համար:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:

Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՍՄՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝

—  դիմում(Ձև 1),

—  1 լուսանկար 3×4 չափի,

— բարձրագույն  կրթությունը հավաստող   փաստաթուղթ (դիպլոմ),

— անձը հաստատող փաստաթուղթ,

— «Հանրակրթության  մասին» ՀՀ  օրենքի 26-րդ հոդվածի  1-ին մասին  համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք  աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),

— ինքնակենսագրություն(Ձև 5),

— այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,

—  ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,

— հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),

—  որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝  հավաստող փաստաթուղթ:

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը  փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճեների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման  ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:

Փաստաթղթերը ընդունվում են 2024 թվականի սեպտեմբերի 05-ից մինչև  սեպտեմբերի 18-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:

      Մրցույթը տեղի կունենա 2024թ. սեպտեմբերի  24-ին՝ ժամը 14:00-ին, ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում, հասցե՝ ք. Վանաձոր , Շինարարների 12:

Տեղեկությունների համար զանգահարել՝ (096) 11-08-50, (091) 49-48-55, (0322) 5-66-58 հեռախոսահամարներով: