Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

Ուսումնական տարվա մեկնարկը տրվեց ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի միջոցառումների դահլիճում։ Պոլիտեխնիկի տանիքի ներքո հավաքվել էին ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներ, բակալավրի և մագիստրատուրայի առաջին կուրսեցիներ, պրոֆեսորադասախոսական և ուսուցչական կազմը: Միջոցառման սկզբում հնչեց ՀՀ օրհներգը և Պոլիտեխնիկի հիմնը:

Ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ուսանողներին շնորհավորեց ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը. «Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի հզորագույն ճյուղային կառուցվածք ունեցող ինժեներական բուհը ընդուվելու կապակցությամբ, որը զինված է գերհագեցած, նորարարական լաբորատորիաներով,  ուսանողամետ և հեռնկարային ծրագրերով, ուստի դուք ունեք լայն հնարավորություններ՝ մեծ ձեռքբերումների համար։ Դուք եք այն հայելին, ովքեր լավագույնս կարտացոլեն ինժեներական կրթության կարևորությունն ու դերը պետության զարգացման գործում»:

Ուսանողներին և աշակերտներին շնորհավորեց նաև ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի տնօրեն Լուսինե Սարգսյանը, ով հորդորեց վերջիններիս լինել առաջադեմ, նպատակասլաց, առավել պրպտող և ավելիին հասնող: Շնորհավորանքներին միացան նաև ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի փոխտնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը, Ուսանողական խորհրդի նախագահ Վարդան Շերմազանյանը։ Տոնական օրը մեզ շնորհավորեց նաև Մասնաճյուղի լավագույն շրջանավարտներից Անժելա Ազարյանը, ով ղեկավարում է ‟Bee Digital” մարքեթինգային ընկերությունը, վերջինս ներկաներին պատմեց իր հաջողության ուղու մասին:

Միջոցառման ընթացքում լավագույն ուսանողները և ավագ դպրոցի աշակերտները տարբեր անվանակարգերով պարգևատրվեցին շնորհակալագրերով։

Միջոցառումն իրենց պարով ու երգերով առավել գեղեցիկ դարձրին ՀԱՊՀ շրջանավարտ, Մասնաճյուղի մագիստրատուրայի ուսանող և ներկայիս աշխատակից Մարիամ Զոհրանյանը, ավագ դպրոցի աշակերտներ Հովհաննես Վարդերեսյանը և Յանա Զաքարյանը։

Մասնաճյուղում մեկնարկեց  2024-2025թթ․ ուսումնական տարին, բոլորին մաղթում ենք արդյունավետ և խաղաղ ակադեմիական տարի։