Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

Այսօր ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը ճանապարհեց ինժեներական, տեխնոլոգիական, տնտեսագիտական մասնագիտացումներով թվով մոտ 100 առկա և հեռակա համակարգում սովորող բակալավրի, մագիստրատուրայի շրջանավարտներին: Տոնական օրը սկսվեց ՀՀ և Պոլիտեխնիկի օրհներգներով, ողջույնի և բարեմաղթանքների խոսքերով։

Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը, ով իր խոսքում նշեց, որ Պոլիտեխնիկը եղել է և կմնա մեր երկրի տեխնոլոգիական առաջատարը, որը միտված է հզորացնելու մեր երկիրը, իսկ հզորանալու լավագույն միջոցը կրթությունն է։ Պարոն Խառատյանը մաղթեց շրջանավարտներին, որ համալսարանում ձեռք բերված մասնագիտական գիտելիքները և ձևավորած հմտությունները հաջողությամբ կիրառեն իրենց մասնագիտական գործունեության ընթացքում և իրենց մեծ ներդրումն ունենան մեր երկրի զարգացման գործում։

Շրջանավարտներին շնորհավորեցին նաև Ուսումնամեթոդական աշխատանքների և միջազգայնացման գծով փոխտնօրեն Աշոտ Գյուրջինյանը, Արտաքին կապերի համակարգող Տաթևիկ Մարգարյանը և Ուսանողական խորհրդի նախագահ Վարդան Շերմազանյանը։

Պարոն Խառատյանը հավաստագրեր հանձնեց «Պոլիտեխնիկ. ստեղծարար միտք, հմուտ ձեռքեր» խմբակի սաներին, ովքեր հաջողությամբ ավարտել էին «Գրաֆիկ դիզայն»-ի դասընթացը։  Խմբակի շրջանակներում կազմակերպված առաջին դասընթացը «Գրաֆիկ դիզայն»-ի դասընթացն էր, որը վարում էր մեր լավագույն շրջանավարտներից մեկը՝ Էդիտա Հովհաննիսյանը։ Դասընթացի վերջում ուսանողները և ավագ դպրոցի աշակերտները լավագույնս ներկայացրել էին իրենց ավարտական աշխատանքները։

«Պոլիտեխնիկ. ստեղծարար միտք, հմուտ ձեռքեր» խմբակի շրջանակներում դասընթացները կրելու են շարունակական բնույթ և լինելու են տարատեսակ։

            Դիպլոմները հանձնելիս պարոն Խառատյանը և պարոն Գյուրջինյանը շրջանավարտներին շնորհավորում էին և հորդորում՝ բարձր պահել պոլիտեխնիկցիների վեհ անունն ու արժանիքները։