×

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեկնարկել է ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի 2021/2022 ուստարվա մագիստրոսական կրթական ծրագրով՝ տնտեսագիտություն և շինարարություն մասնագիտությունների փաստաթղթերի ընդունելության գործընթացը։ Փաստաթղթերն ընդունվում են հունիսի 7-ից (աշխատանքային օրեր), օգոստոսի 25-ը ներառյալ՝ ժամը 09։00-16։00:

Դիմորդը դիմում-հայտի հետ ներկայացնում է՝

  • բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի դիպլոմների և դրանց ներդիրների բնօրինակի պատճենը,
  • երաշխավորագիր,
  • 4 հատ լուսանկար (3×4սմ),
  • անձնագիր (բնօրինակ և պատճեն),
  • փաստաթուղթ զինվորական ծառայության առնչության մասին (բնօրինակ և (1-4, 16-19 էջերի պատճեն)),
  • սահմանված կարգով հաստատված տպագրված գիտական աշխատությունների ցուցակ (առկայության դեպքում),
  • փաստաթղթերն ընդունելու, մշակելու և ձևակերպելու համար 1500 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը: (ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ, Հասցե՝ ք. Վանաձոր, Գրիգոր Լուսավորիչ 40 | «ԿոնվերսԲանկ» ՓԲԸ «Վանաձոր» մասնաճյուղ Հ/Հ 1930009059530100)

Բոլոր հարցերով դիմել`  ք.Վանաձոր, Շինարարների փող. 12, ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ, հեռ. 5-69-29, 5-68-25:

 

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ընդունող հանձնաժողով