Սիրելի ուսուցիչներ և աշակերտներ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ի հայտ եկած դրությունը և երկրում Արտակարգ դրության սահմանումը ԿԳՄՍ-ն նախաձեռնում և իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնք միտված են ուսումնական գործընթացի անընդհատությունն ապահովելուն: Նախարարի մամուլի ասուլիսից տեղեկացանք` հղումը ստորև… https://www.facebook.com/TERTam.arm/videos/2568376350087823/ , որ նախաձեռնվել են մի շարք միջոցառումներ, որոնք կօգնեն մեր աշակերտներին զբաղվել իրենց կրթությամբ՝ մասնավորապես խրախուսվում է հեռավար ուսուցումը ցանկացած հնարավոր գործիքներով և միջոցներով: Նախարարության կողմից ներկայացվում են հետևյալ եղանակները նաև. ԿՏԱԿ-ի կայքում ստեղծված է heravar.armedu.am պորտալը, որտեղ հավաքված են հեռավար ուսուցման վերաբերյալ ինֆորմացիաներ, հաջորդ կարևոր տեղեկությունը՝ Հանրային հեռուստաընկերության եթերում ժամը 8:30-9:30 և 11:30-12:40 կլինեն դասեր, դասախոսություններ, Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում կլինի հատուկ ալիք, որտեղ 24 ժամ շարունակ լինելու են համապատասխան դասընթացներ, ունենալու ենք նոր առանձին յութուբյան ալիք, որտեղ նորից կլինեն տարբեր նյութեր, դասեր և դասընթացներ, Ucom-ի բոլոր բաժանորդները կօգտվեն այդ ալիքի նյութերից անվճար:
Այս արտակարգ դրության պայմաններում հարկավոր է լրջորեն մոտենալ կրթության գործընթացի կազմակերպմանը, լինեն նախաձեռնող և անմիջական մասնակից: Ակնկալում ենք մեր ավագ դպրոցի աշակերտների ակտիվությունը և ինքնակրթությամբ զբաղվելու ցանկությունը:
Չենք մոռանում իհարկե պահպանել հիգիենայի կանոնները և մնալ տանը: Առողջություն բոլորին…
Հարգանքներով ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրինություն…