Հ/Հ |
Մասնագիտությունը |
Ընդունելության քննությունները | Տեղերը | Ուսման վարձը հազ. դրամ | |||
Մրցութային | Ոչ մրցութ. | Անվճար |
Վճարովի |
||||
1 | ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | Մ(գ) | Ֆ(գ)** | Հլգ(գ)* | 5 | 20 | 360 |
2 | ԾՐԱԳՐԱՅԻՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | Մ(գ) | Ֆ(գ)** | Հլգ(գ)* | 7 | 18 | 360 |
3 | ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Մ(գ) կամ Ֆ(գ) | Ֆ(գ)** կամ Մ(գ)** | Հլգ(գ)* | 5 | 10 | 315 |
4 | ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ | Մ(գ) կամ Ֆ(գ) | Ֆ(գ)** կամ Մ(գ)** | Հլգ(գ)* | 5 | 10 | 300 |
5 | ՄԵՔԵՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ | Մ(գ) կամ Ֆ(գ) | Ֆ(գ)** կամ Մ(գ)** | Հլգ(գ)* | 5 | 10 | 300 |
Ընդամենը | 27 | 68 |
* – նշված ոչ մրցութային քննության գնահատականը փոխանցվում է միջնակարգ կրթության ատեստատից կամ համապատասխան ավարտական փաստաթղթից:
** – դիմորդներն անվճար ուսուցման համակարգի ընդունելության մրցույթին մասնակցելու համար որպես մրցութային գնահատական կարող են ընդունելության դիմում-հայտում նախապես հայտագրել միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի` այդ առարկաների պետական ավարտական քննությունների գնահատականը, իսկ դրանց բացակայության դեպքում` տարեկան գնահատականը:
Մրցութային առարկաներից բոլոր միասնական քննություններ հանձնող դիմորդներն օգտվում են առաջնահերթ ընդունվելու արտոնությունից:
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են.
1-ին փուլ – 2019թ. մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ը ներառյալ՝ ժամը 1800-ն: Նշված ժամանակահատվածում փաստաթղթեր կարող են հանձնել հանրակրթական ուսումնական հաստատությունների այս տարվա և նախորդ տարիների շրջանավարտները, նախորդ տարի զորացրված դիմորդները:
2-րդ փուլ – հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը մինչև ժամը 1800-ն:
3-րդ փուլ– հուլիսի 15-ից մինչև հուլիսի 20-ը:
Կատարվում է նաև ընդունելություն հետևյալ մագիստրոսական կրթական ծրագրով՝ տնտեսագիտություն և շինարարություն:
Կատարվում է նաև ընդունելություն ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում՝ 10-12-րդ դասարանցիների համար:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը եվրոպական հավատարմագրում անցած առաջատար տեխնոլոգիական համալսարան է:
Ունենք արդյունավետ համագործակցություն ՏՏ և կապի ոլորտի գործընկերների հետ` Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի, կենտրոնում գործող ընկերությունների, Ինստիգեյթի և այլ ընկերությունների հետ: Տեխնոլոգիական կենտրոնի բոլոր լաբորատորիաները և լսարանները համագործակցության համաձայնագրի հիման վրա տրամադրվում են Պոլիտեխնիկի ուսանողներին և դասախոսներին:
Բոլոր հարցերով դիմել` ք.Վանաձոր, Շինարարների փող. 12, ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ,
հեռ. 5-69-29, 5-68-25:
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ընդունող հանձնաժողով