Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

IMG_7822Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ «Կրթության ժամանակն է» խորագրով աշխատաժողով, որը  կազմակերպվել էր Էրազմուս+ բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների կողմից: «Կրթության ժամանակն է» աշխատաժողովը վարում էր Էրազմուս+ բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Մերի Հայրապետյանը: Ուսանողները խմբային խաղերի և ակտիվ քննարկումների միջոցով անդրադաձան ժամանակի արդյունավետ կառավարմանը։ Քննարկվեցին հետևյալ հարցերը. ժամանակի արդյունավետ կառավարման հիմնարար հասկացություններ, հասանելի նպատակների սահմանում կոնկրետ ժամանակահատվածի համար, կարևոր և երկրորդային նպատակների տարբերակում ուսումնառության ընթացքում, կիսամյակի կտրվածքով ժամանակացույցի ձևավորում, շաբաթական և օրական ժամանակացույցի կազմում, ժամանակի արդյունավետ կառավարման խոչընդոտները, ժամանակի կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված ռազմավարություններ:IMG_7846

Էրազմուս+ փորձագետների թիմը փորձագիտական խորհրդատվություն է տրամադրում  նաև դասավանդման, ուսումնառության և գնահատման մեթոդաբանության, կրթության որակի ապահովման, ուսումնառության արդյունքների փոխճանաչման և բարձրագույն կրթության արդիականացման այլ ուղղությունների շուրջ։ Փորձագետները տպավորված էին Պոլիտեխնիկի ուսանողների ստեղծագործական և նորարական մտածելակերպով, տրամաբանությամբ և արագ կողմնորոշվելու, ինչպես նաև խնդիրներ վեր հանելու և ճիշտ լուծումներ տալու ունակությամբ: Փորձագետները նշեցին, որ հագեցած, ակտիվ և դրական լիցքերով լի օր են ունեցել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում:

IMG_7843 IMG_7840