Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

20170420_120619Ապրիլի 20-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում անցկացվեց «Բաց դռների օր»: Հանդիպման նպատակը ապագա դիմորդների մասնագիտական կողմնորոշումն էր: Արդեն ավանդույթ է դարձել հյուրընկալել տարբեր դպրոցների աշակերտներին: Այս անգամ մեր հյուրն էին Վանաձորի 11-րդ ավագ դպրոցի աշակերտները:

Նրանք իրենց ուսուցիչների ուղեկցությամբ այցելեցին ճարտարագիտական լաբորատորիաներ, որոնք հիմնականում նախատեսված են ՀԱՊՀ-ի ուսանողների լաբորատոր և գիտահետազոտական աշխատանքների կատարման համար:20170420_111324

Մասնակցեցին մասնաճյուղի դասախոս Շավարշ Ոսկանյանի կողմից անցկացվող ֆիզիկայի ընդհանրական դասին և ծանոթացան ժամանակակից սարքավորումներին: Մասնաճյուղի ավագ դպրոցի ուսուցչուհի Արաքսյա Բալյանը ռոբոտաշինության լաբորատորիայում աշակերտներին տեղեկություններ հայտնեց ռոբոտների, ռոբոտաշինության խմբակի աշակերտների նվաճումների և մրցանակների մասին: Այնուհետև նրանք ականատես եղան ռոբոտների կատարած աշխատանքներին: Ապագա մասնագիտության ընտրության հարցում աշակերտներին իրենց ելույթներով օգնեցին «Շինարարություն և լեռնային գործ» ամբիոնի վարիչ, ընդունելության պատասխանատու քարտուղար Աշոտ Գյուրջինյանը, արտաքին կապերի պատասխանատու Տաթևիկ Մարգարյանը:

20170420_110018ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանի հետ հանդիպման ընթացքում խոսվեց Պոլիտեխնիկի ձեռքբերումների, ինժեներական և տեխնոլոգիական կրթության կարևորության և արդիականության մասին: «Թեթև արդյունաբերության ճարտարագիտութ­յուն և քիմիական տեխնոլոգիաներ» ամբիոնի վարիչ Ալբերինա Գալստյանը կատարեց քիմիական փորձեր և անցկացրեց ինտերակտիվ քննարկում: Աշակերտները դիտեցին նաև Պոլիտեխնիկի մասին պատմող տեսաֆիլմ: Տեսաֆիլմի դիտումից հետո աշակերտները ճեմասրահում ուսումնասիրեցին Պոլիտեխնիկի պատմությանը վերաբերող պաստառները: Հանդիպեցին նաև ամբիոնների վարիչների, դասախոսների հետ՝ նրանց ուղղելով իրենց հետաքրքրող հարցերը:

20170420_114511 20170420_111832 20170420_105910 20170420_104254 20170420_110645