Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

20170302_134601Մարտի երկուսին, ավագ դպրոցների հետ համագործակցության պայմանագրի շրջանակներում, Վանաձորի թիվ 11 դպրոցի աշակերտները ֆիզիկա առարկայի ուսուցչուհի Արմանուշ Դիլբարյանի և ինֆորմատիկա առարկայի ուսուցչուհի Վարդուհի Պետրոսյանի ուղեկցությամբ այցելեցին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ: Աշակերտներն այցելեցին ճարտարագիտական լաբորատորիաներ, որոնք հիմնականում նախատեսված են ՀԱՊՀ-ի ուսանողների լաբորատոր և գիտահետազոտական աշխատանքների կատարման համար: Մասնակցեցին մասնաճյուղի դասախոս Շավարշ Ոսկանյանի կողմից անցկացվող ֆիզիկայի ընդհանրական դասին և ծանոթացան ժամանակակից սարքավորումներին: Նրանք առանձնապես տպավորված էին ճշգրիտ փորձարկումների, ռոբոտաշինության, հեռահաղորդակցման և սարքավորումներով հագեցած լաբորատորիաներով:20170302_142557

Մասնաճյուղի ավագ դպրոցի ուսուցչուհի Արաքսյա Բալյանը ռոբոտաշինության լաբորատորիայում աշակերտներին տեղեկություններ հայտնեց ռոբոտների, ռոբոտաշինության խմբակի աշակերտների նվաճումների և մրցանակների մասին: Այնուհետև նրանք ականատես եղան ռոբոտների կատարած աշխատանքներին: Մասնագիտական կողմնորոշման նպատակով արտաքին կապերի համակարգող Տաթևիկ Մարգարյանը  աշակերտներին ներկայացրեց մասնաճյուղում գործող մասնագիտությունների ցանկը, խոսեց ակտիվ գործընկերային կապի մասին, Պոլիտեխնիկի շրջանավարտների ձեռքբերումների և հանրության շրջանում ունեցած իմիջի մասին: Աշակերտները ծանոթացան նաև ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանի հետ, ով խոսեց ինժեներական և տեխնոլոգիական կրթության կարևորության և արդիականության մասին: Նման հանդիպումները ողջունելի են, քանի որ դրանք խթանում են բուհ-դպրոց համագործակցությանը:

20170302_141129 20170302_135800 20170302_142333