Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 
Վերջին նորություններ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ հայտարարում է հեռակա ուսուցման 2016/2017 ուս. տարվա ընդունելություն՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով՝ հետևյալ մասնագիտություններով.

Բակալավրի կրթական ծրագիր

  • Տնտեսագիտություն
  • ԾՐԱԳՐԱՅԻՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
  • ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
  • Քիմիական տեխնոլոգիաներ

Մագիստրոսի կրթական ծրագիր

  • ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Բակալավրիատի դիմորդը կարող է բուհ ընդունվել՝ հանձնելով քննություն մաթեմատիկա կամ ֆիզիկա առարկայից: Շրջանավարտները, ովքեր 20015/2016թթ. միասնական համակարգով դրական են հանձնել քննությունները, բուհ կընդունվեն առանց ընդունելության քննությունների:

Պարտադիր ժամկետային զինծառայությունից զորացրված դիմորդները քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում բուհ կընդունվեն մրցույթից դուրս՝ ըստ սահմանված տեղերի:

Դիմորդները կարող են օգտվել ուսման վարձերի զեղչերի ճկուն համակարգից:

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են մինչև 2016թ. սեպտեմբերի 25-ը ներառյալ՝ յուրաքանչյուր օր (բացի շաբաթ և կիրակի օրերից), ժամը 10:00-ից մինչև 16:00-ը:

Շարունակվում է ընդունելությունը նաև ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում:

Բոլոր հարցերով դիմել ք.Վանաձոր, Շինարարների փող. 12, ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ, հեռ. 5-69-29, 5-68-25:

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ընդունող հանձնաժողով:

 

2 պատասխան Հեռակա ուսուցում-ին

  • Բարև Ձեզ, ես ունեմ մի քանի հարց Տնտեսագիտության ֆակուլտետի վերաբերյալ , խնդրում եմ պատասխանեք.
    1. Ընդունելության համար (անվճար, վճարովի) անհրաժե՞շտ են քննություններ հանձնել, թե՞ գնահատականները փոխանցվում են ավարտական ատեստատից։
    2. Որքա՞ն է կազմում ուսման վարձը (հեռակա, ներկա) :
    3. Միակողմանի ծնողազուրկներին զեղչ տրամադրվում է։
    Կանխավ շնորհակալություն պատասխանի համար։

    • Հարգելի Հայկ, տնտեսագիտության ֆակուլտետի առկա ընդունելության համար (անվճար և վճարովի) անհրաժեշտ է հանձնել քննություններ: Անվճարի համար երկու՝ մաթեմատիկա և ֆիզիկա աարկաներից միասնական քննություններ: Հեռակայի համար քննություն հանձնվում է մեր մոտ, միայն մաթեմատիկա առարկայից: Ուսման վարձի չափը որոշվում է ապրիլ ամսին: Միակողմանի ծնողազուրկներին 50ից 100տոկոս զեղչ է տրամադրվում:

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով