Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ ավարտական դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությունը: Մասնաճյուղը ճանապարհեց առկա և հեռակա համակարգում սովորող բակալավրի, մագիստրատուրայի 100-ից ավելի շրջանավարտների: Դիպլոմների հանձման օրը առավել հանդիսավոր էր, քանի որ այս տարի Պոլիտեխնիկական համալսարանը անցել է միջազգային հավատարմագրում:  

Մասնաճյուղը թողարկում է մասնագետներ 10-ից ավելի մասնագիտությունների գծով, որոնք պահանջված մասնագիտություններ են ոչ միայն Հայաստանի աշխատաշուկայում, այլ նաև՝ արտերկրում: Բուհը ծավալում է իր գործունեությունը միջազգային գիտատեխնիկական չափորոշիչներին համապատասխան, ներմուծում է նոր մասնագիտություններ, ապահովում պրակտիկայի անցկացումները հայտնի ընկերություններում, ինչպես նաև՝ կազմակերպում բազմաթիվ գործատու-ուսանող հանդիպումներ, որի արդյունքում շատ ուսանողներ կարողանում են աշխատել իրենց մասնագիտությամբ:

Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը շնորհավորեց ուսանողներին՝ նշելով.

«Սիրելի´ շրջանավարտներ, դուք ավարտում եք Հայաստանի առաջատար տեխնոլոգիական բուհը։ Պոլիտեխնիկն այնպիսի մասնագիտություններով է օժտում իր սաներին, որոնք հարատև են, կենսական և մշտապես արդիական։ Ուսման տարիներին դուք ոչ միայն ձեռք եք բերել որակյալ գիտելիքների պաշար՝ աշխատաշուկայում մրցունակ լինելու համար, այլև օժտված եք մարդկային, ազգային բարձր արժեքներով, որոնք շատ կարևոր են մեր հասարակության և պետականության կերտման հարցում։

Բարի երթ ձեզ, սիրելի´ շրջանավարտներ։ Պատգամում եմ՝ ձեր հետագա գործունեության ընթացքում բարձր պահել պոլիտեխնիկցիների վեհ անունն ու արժանիքները»։

 

Շրջանավարտներն իրենց հերթին խոստացան տեղին օգտագործել տարիների ընթացքում կուտակած գիտելիքները և միշտ բարձր պահել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի անունը։

 

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով