Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ԾՐԱԳՐԱՅԻՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

ՄԵՔԵՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ

Դիմորդներն առաջին փուլի միասնական քննությանը մասնակցելու համար ընդունելության դիմում-հայտը ներկայացնում են առցանց` Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքում՝ ապրիլի 15-ից մայիսի 10-ը՝ մինչև ժամը 18:00-ն ներառյալ:

2-րդ փուլը՝ հունիսի 26-ից հուլիսի 1-ը՝ մինչև ժամը 17։00-ն:

Լրացուցիչ փուլը – հուլիսի 19-26-ը մինչև ժամը 18:00-ն:

Դիմորդները բուհում կստանան անհրաժեշտ օժանդակություն` առցանց հայտը լրացնելու

հարցում:

Կատարվում է նաև ընդունելություն հետևյալ մագիստրոսական կրթական ծրագրերով՝

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կատարվում է նաև ընդունելություն ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում՝ 10-12-րդ դասարանցիների համար:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը եվրոպական հավատարմագրում անցած առաջատար տեխնոլոգիական համալսարան է:

Ունենք արդյունավետ համագործակցություն ՏՏ և կա­պի ոլորտի գործընկերների հետ` Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի, կենտրոնում գործող ընկերությունների, Ինստիգեյթի և այլ ընկերությունների հետ: Տեխնոլոգիական կենտրոնի բոլոր լաբորատորիաները և լսարանները համագործակցության համաձայնագրի հիման վրա տրամադրվում են Պոլիտեխնիկի ուսանողներին և դասախոսներին:

Բոլոր հարցերով դիմել`  ք.Վանաձոր, Շինարարների փող. 12, ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ, հեռ. 5-69-29, 5-68-25, ավագ դպրոցի համար՝ նաև +374 91 61 55 06:

 

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ընդունող հանձնաժողով