Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

Ռոտերդամ Հոգսքուլի Քաղաքաշինության բաժինը (Կիրառական Գիտությունների  Համալսարան) և ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը իրենց բակալավրիատի դասընթացների համար նախընտրում են ICN Group-ի անդամ ICN Solutions-ի և ArchiDutch-ի  3D CAD-ի, մոդելավորման և վիրտուալ շինարարության փորձագիտությունը:

ICN Solutions-ի և ArchiDutch-ի փորձագիտության ներդրումը համալսարաններում ապահովում է ուսանողների և դասախոսների համար դասընթացներ՝  նախատեսված  գերժամանակակից ծրագրերի ուսուցման և BIM տեխնոլոգիաների կիրառման համար: Այս նպատակով կազմվել է տասնմեկ տարբեր դասընթացների համընդհանուր ծրագիր, որն ընդգրկում է բակալավրիատի առաջին երեք տարիները:

ICN Solutions-ի քաղաքաշինության և ՏՏ ոլորտի փորձագետները դասընթացի ամբողջ չորս տարիների ընթացքում ուսանողներին և դասախոսներին կաջակցեն գործնական առաջադրանքների  այսպես կոչված BIM Hub-ի շրջանակներում ։

Ամեն տարի շուրջ 100 ուսանող ավարտում է Հոգսքուլ Ռոտերդամի քաղաքաշինության բաժինը: Քաղինժեներները նախագծում, կազմակերպում և կառուցում են հանրային և ենթակառուցվածքային խոշոր աշխատանքների հիմնական մասը: Ապագայում քաղաքաշինական աշխատանքների մեծ կարիք կլինի՝ կլիմայական փոփոխություններից կախված: Հոլանդական ընկերություններն ու ինժեներները առաջատար են այս ոլորտում, և այդ պատճառով միջազգային նախագծերում մեծանում է նրանց ներգրավվածութունը :

Գիտելիքների և հմտությունների ասպարեզում առաջատար դիրքը պահելու նպատակով՝ Հոգսքուլ Ռոտերդամի  ուսանողները և դասախոսները մշտապես զբաղվում են ինքնազարգացմամբ՝  շնորհիվ ICN Solutions-ի կողմից պարբերաբար կազմակերպած դասընթացների։ Արդյունքում նրանք հմտանում են Autodesk Revit, Infraworks, Civil 3D-ի, Navisworks  և այլ ծրագրերի  կիրառման մեջ: Սա նրանց հնարավորություն է տալիս նախագծել վիրտուալ, կառուցել և օպտիմալացնել շինարարական և ենթակառուցվածքային աշխատանքներ` փաստացի և՛ շինարարությունից առաջ,  և՛ շինարարության ընթացքում: Այս դասընթացի կարևորագույն մաս են կազմում Autodesk BIM 360-ի, վիրտուալ և լրացված իրականության, ամպահիմք համագործակցության և 3D վիզուալիզացիայի (պատկերացում) վրա հիմնված առավել նորարարական տեխնիկական լուծումների և BIM տեխնոլոգիաների տիրապետումը: Հոգսքուլ Ռոտերդամի և ICN Solutions-ի համատեղ ուժերով քաղաքաշինության բաժնի բակալավրիատը ապահովում է այս ոլորտում ուսանողների և դասախոսների կրթության ավելի բարձր մակարդակ: Նրանք հնարավորություն են տալիս ուսանողներին գերազանցել նույնիսկ իրենք իրենց այժմ և հետագայում՝ որպես կայացած մասնագետներ:

ICN Group-ի անդամ ArchiDutch ընկերությունը արդեն մեկ տարի է, ինչ իրականացնում է տիպային կրթական ծրագիր ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի       «Շինարարություն» մասնագիտության ոլորտում: Նախատեսվում է ծրագրային բարեփոխումներ նաև համալսարանի այլ հարակից ոլորտներում։ Դասընթացի նպատակն է հայ ուսանողներին փոխանցել միջազգային փորձ, եվրոպական շուկայում աշխատելու գիտելիքներ, BIM տեխնոլոգիաներին ծանոթացում և իրականացնել դրանց կիրառությունը նաև Հայաստանում։