Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողական խորհուրդը՝ դասախոսներ Արևիկ Մադոյանի և Տաթևիկ Մարգարյանի ուղեկցությամբ մասնակցություն ունեցան «Չբացահայտված Լոռին» ճանաչողական նախաձեռնությանը, որն իրականացվում է “Troya Kredo” նախագծի շրջանակներում: Նախագծի նպատակն է բացահայտել Լոռվա աշխարհի դեռևս չբացահայտված գողտրիկ անկյունները:

Պոլիտեխնիկցիներն այցելելեցին Ախթալայի 10-րդ դարում հիմնադրված պարսպապատ վանական համալիր: Քահանան ներկայացրեց եկեղեցու ողջ պատմությունը: Պարզվում է՝ միջնադարում վանքը հայտնի է եղել որպես Պղնձահանքի վանք: Սուրբ Աստվածածին եկեղեցու պատերը նկարազարդված են հրաշալի պահպանված որմնանկարներով և Ախթալայի եկեղեցին ամբողջ Կովկասում ամենաշատ որմնանկարներ ունեցող եկեղեցին է:

Այցելեցինք «Արամյանցի դղյակ»՝ Թիֆլիսահայ մեծանուն գործարար, բարերար Միքայել Արամյանցի 117-ամյա տունը, որն Ախթալայի հպարտությունն է: Այն կառուցված է շվեյցարական ոճով: Ժամանակին այն ոչ միայն Արամյանցների համար է որպես հանգստյան տուն ծառայել, այլև դարձել է հայ մտավորականության հավաքատեղի: Ցարական Ռուսաստանի օրոք Արամյանցի տունը Լոռվա ձորում էլեկտրական լուսավորությամբ լուսավորվող միակ շինությունն էր, իսկ թենիսի խաղադաշտն առաջինն է եղել Հայաստանում: Խորհրդային տարիներին Արամյանցի տունը վերածվել է առողջարանային ու հանգստի կենտրոնի:

Այնուհետև այցելեցինք Ձորիգեղի կամուրջ, որը գտնվում է Թեղուտ գյուղից 3 կմ հյուսիս-արևելք և կառուցվել է 17-րդ դարում:

Արդյունքում բացահայտեցինք Լոռվա բնաշխարհի այնպիսի վայրեր, որտեղ քիչ են այցելում զբոսաշրջիկները և շատ չբացահայտված պատմություններ իմացանք: