×

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողները «Կանակա» ՓԲԸ–ի համագործակցության շրջանակներում անցկացրին արտադրական պրակտիկա

Արտադրական պրակտիկայի շրջանակներում «Տեխնոլոգիաներ և ճյուղային տնտեսագիտություն» ֆակուլտետի ՇՇԻԿԱ մասնագիտության ՎՇՇ 411Բ  ակադեմիական խմբի ուսանողներն ամբիոնի վարիչ Ա.Գյուրջինյանի ղեկավարությամբ իրենց արտադրական պրակտիկան անցկացրին «Կանակա» ՓԲԸ–ի Տավուշի մարզի Հաղարծին համայնքի մոտ գտնվող վերակառուցվող կառույցում: Աշխղեկ Արսեն Խուդինյանը, ով նույն մասնագիտության մագիստրատուրայի շրջանավարտ է, մանրամասն և բովանդակալից բացատրեց շինարարական աշխատանքների կատարման տեխնոլոգիան: Անվտանգության կանոններին և նախագծերին ծանոթանալուց հետո ուսանողները հնարավորություն ստացան որոշ աշխատանքներ կատարել ինքնուրույն, գեոդեզիական չափումների օգնությամբ ճշտվեցին հիմքերի տեղադրման նիշերը:

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրենությանը՝ պրակտիկա կազմակերպելու հարցում օժանդակելու համար:

Previous post

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողները մասնակցեցին «Ֆինանսական նորարարություններ ազգային զարգացման համար» ֆորումին

Next post

Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի «Մեքենագիտություն և էլեկտրատեխնիկա» լաբորատորիան համալրվել է ֆիզիկայի լաբորատոր ստենդներով՝ «Երկրաչափական օպտիկա», «Ճոճանակ», «Ջերմահաղորդականություն», «Չափումների իրականացման դյուրակիր սարք»` Նեյշնլ Ինսթրումենթսի արտադրության myDAQ սարքավորում: