Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

IMG_8903       Այս տարվա ապրիլին ՀՊՃՀ-ի Վանաձորի մասնաճյուղի և Նովոսիբիրսկի ճարտարապետաշինարարական համալսարան­ների միջև կնքվել էր համագործակցության պայմանագիր, որի հիման վրա կողմերը փոխադարձաբար ստանձնել էին որոշակի պարտավորություններ: Դրանք մասնավորա­պես վերաբերում էին ուսումնական գործընթացների և գիտահետազոտական աշխատանքների ժամանակակից ձեռքբերում­ների  վերաբերյալ ինֆորմացիաների փոխանակմանը, երկու բուհերի համանման ուղղություններով բարձրորակ մասնագետների՝ պրոֆեսորադասախոսական կազմի, ասպիրանտների, մագիստրոսների, բակալավրերի համատեղ պատրաստմանը, ղեկավար աշխատողների, պրոֆեսորադասախոսական կազմի, գիտական աշխատողների և ուսանողների փոխանակմանը, ուսանողների  նպատակային պրակտիկաների կազմակերպմանը, համատեղ համաժողովների և սեմինարների կազմակերպմանն ու կատարված  աշխատանքների արդյունքների քննարկմանը, կատարված գիտական աշխատանքների հրատարակմանը և այլն:

Համագործակցության շրջանակներում օրերս ՀՊՃՀ-ի Վանաձորի մասնաճյուղում հյուրընկալվել էր Նովոսիբիրսկի վերոնշյալ համալսարանի ռեկտոր, տ.գ.դ., պրոֆեսոր Յուրի Սկոլուբովիչը: Այցի նպատակն էր փոխադարձ գիտակրթական ոլորտների ուսումնասիրումը և համագործակցության ընդլայնումը:  ‹‹Անհրաժեշտ է պայմանագրով վավերացված պայմաններն իրականություն դարձնել››,- ասաց նա: Յուրի Սկոլուբովիչը մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատակիցներին ներկայացրեց իրենց բուհը, պատասխանեց տրված բազմաբնույթ հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ուսումնական, գիտահետազոտական, վարչարարական  աշխատանքների կազմակերպմանը: Նա համոզմունք հայտնեց, որ այս համագործակցությունը մեծապես կնպաստի երկու բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատողների որակի բարձրացմանը, բարձրորակ, եվրոպական չափանիշներին համապատասխան մասնագետների պատրաստմանը: Նշվեց նաև, որ համատեղ գիտական և դիպլոմային աշխատանքների թեմաների ընտրության ժամանակ առաջնահերթ կերպով հաշվի կառնվեն հայաստանյան շուկայի առանձնահատկությունները, կընտրվեն այնպիսի թեմաներ, որոնք մեծապես կնպաստեն Հայաստանի Հանրապետության և Նովոսիբիրսկի մարզի տնտեսական, շուկայական հարաբերությունների զարգացմանը:

Այնուհետև հարցի առթիվ ելույթ ունեցավ ՀՊՃՀ-ի ռեկտոր, տ.գ.դ, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը, ով նույնպես կարևորեց այս համագործակցության դերը՝ նշելով, որ այն խիստ արդիական է, կնպաստի  երկու բուհերի ուսումնական և գիտական մակարդակների բարձրացմանը, որակյալ մասնագետների պատրաստմանը: Ռեկտորն անդրադարձավ նաև այն հարցին, որ շուտով ՀՊՃՀ-ն դառնալու է հիմնադրամ, որը, ի տարբերություն ՊՈԱԿ-ի,  հնարավորություն կընձեռի բուհին ունենալու արտադրություն. ‹‹Մեր միտքը պիտի դարձնենք ապրանք, ապրանքը վաճառենք շուկայում››,-  ընդգծեց նա:

Հուրախություն մասնակիցների՝ հանդիպմանը  ներկա էր ռեկտորի խորհրդական, ճանաչված շախմատիստ, միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը: Օգտվելով առիթից՝ Հովհաննես Թոքմաջյանն ասաց, որ շատ շուտով մասնաճյուղում բացվելու է շախմատի ակումբ, կանցկացվեն մրցաշարեր և՛ պրոֆեսորադասախոսական կազմի, և՛ ուսանողների մասնակցությամբ:

Հանդիպման վերջում ռեկտորը պատասխանեց ներկաների՝ մասնաճյուղին վերաբերող բազմաբնույթ հարցերին:

IMG_1928