Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

ՀԱՊՀ Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Իշխան Հովհաննիսյանը և Վանաձորի մասնաճյուղի արտաքին կապերի համակարգող Տաթևիկ Մարգարյանը Էրազմուս+ միջազգային կրեդիտային անձնակազմի շարժունության ծրագրի շրջանակներում մարտի 21-ից 25-ը գործնական այց կատարեցին Պորտուգալիայի Բրագանսայի պոլիտեխնիկական ինստիտուտ՝ մասնակցելով միջազգային շաբաթին։ Վերջինիս մասնակցում էին նաև տարբեր երկրների բուհերի ներկայացուցիչներ։

Առաջին օրը՝ բացման նիստին, Բրագանսայի պոլիտեխնիկական ինստիտուտի նախագահ Լուիս Պաիսը ներկայացրեց կրկնակի դիպլոմների միջազգային հարթակը, միջազգային կրեդիտային շարժունության արդյունքներն ու նոր մարտահրավերները։

Ներկայացվեցին նաև Բոլոնիայի գործընթացի և եվրոպական բարձրագույն կրթական տարածքի վերաբերյալ նյութեր, զեկույցներ եղան՝ բարձրագույն կրթության արդիականացման, եվրոպական բուհերում կրթության և ուսուցման որակի բարելավման թեմաներով։ Միջազգային բաժնի մասնագետ Ֆիլիպ Ռոդրիգեսը ներկայացրեց Բրագանսայի պոլիտեխնիկական ինստիտուտը, այնուհետև գործընկեր երկրների մասնակիցները ներկայացրին իրենց համալսարանները։ ՀԱՊՀ ներկայացուցիչները մանրամասն ներկայացրին բուհի կառուցվածքը, մասնագիտությունները, միջազգային համագործակցությունը, գործընկեր կազմակերպությունների հետ կապը, Էրազմուս+ ծրագրին ակտիվ մասնակցությունը և դրա արդյունքների հաշվետվությունը։

Նշվեց, որ Բրագանսայի պոլիտեխնիկական ինստիտուտում ներկայումս սովորոող և գերազանցությամբ ավարտած ուսանողները ՀԱՊՀ-ի և ԲՊԻ-ի համագործակցության վառ ապացույցն են։ Քննարկվեցին նաև համագործակցության հեռանկարները և այն ոլորտները, որոնք ընդհանուր հետաքրքրություն են ներկայացնում երկու բուհերի համար։

Իրականացվեց նաև ճանաչողական այց ԲՊԻ-ի մասնաշենքեր, լաբորատորիաներ, աշխատանոցներ և գրասենյակներ, որի ընթացքում ծանոթացանք համալսարանի ենթակառուցվածքների հետ։ Նշենք, որ ԲՊԻ-ում մեծամասամբ իրականացվում են գործնական դասեր, քանի որ շեշտը դրված է ուսանողների պրակտիկ ունակությունները զարգացնելու վրա։

Անձնակազմի վերապատրաստումը խիստ հագեցած և արդյունավետ էր։ Այս այցով ստեղծվեցին նոր կապեր, ամրապնդվեց ՀԱՊՀ և ԲՊԻ համագործակցությունը և սկիզբ դրվեց նոր, առավել արդյունավետ համագործակցության։