Ուսխորհուրդ
Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ուսանողական խորհուրդը, որպես ուսանողական ինքնակառավարման մարմին, ձևավորվել է 2003 թվականին:
ՈՒԽ նպատակներն են`
- պաշտպանել ուսանողների շահերը և իրավունքները,
- մասնակցել ուսումնական գործընթացի կազմակերպմանը, ուսուցման արդյունավետության և որակի ապահովման ուղղված ծրագրերի իրականցմանը,
- նպաստել ուսանողության համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը և խթանել ուսանողների գիտական, կրթական, հոգևոր, մշակութային, ստեղծագործական և ֆիզիկական զարգացումը,
- աջակցել ուսանողների սոցիալական վիճակի բարելավմանը, կազմակերպել ուսանողների ազատ ժամանցը և հանգիստը:
ՈՒԽ գործունեության կարևոր մասն է հանդիսանում սոցիալապես անապահով ուսանողներին համապատասխան աջակցության ցուցաբերումը, համալսարանում տարբեր գիտակրթական, ինտելեկտուալ, սպորտային, մշակութային, ժամանցի և հանգստի միջոցառումների կազմակերպումը: ՈՒԽ կարևորագույն գործառույթն է հանդիսանում` ուսանողների շահերի և իրավունքների պաշտպանումը:
Համաձայն ՀԱՊՀ կանոնադրության ՀԱՊՀ ՎՄ-ի գիտական խորհրդի անդամների 25%-ը ուսանողներ են` բարձր առաջադիմությամբ, որոնց ընտրությունն իրականացնում է համապատասխան մակարդակի ՈՒԽ-ն: Այսպիսով, ուսանողական խորհուրդը ընտրում է գիտական խորհրդի խորհրդի անդամներին, ովքեր ապահովում են ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարմանը:


