ՆԱՋԱՐՅԱՆ ՎԵՐԺԻՆԵ ԽԱՉԱՏՈՒՐԻ
Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Մաթեմատիկա և Ծրագրային
Ճարտարագիտության ամբիոնում
1960-1967թվականներին աշխատել է Կիրովականի Հայքիմնախխծ գիտահետազոտական ինստիտում սկզբում որպես լաբորանտ, այնուհետև ԵրՊԻ Կիրովականի մասնաճյուղի Անօրգանական նյութերի քիմիական տեխնոլոգիա մասնագիտության ուսումնառությունը ավարտելուց հետո քիմիկ-տեխնոլոգ ճարտարագետ:
1967թ. տեղափոխվել է ԵրՊի Կիրովականի մասնաճյուղի ԱՆՔՏ ամբիոն որպես լաբորատորիայի վարիչ, միաժամանակ վարելով Քիմիական տեխնոլոգիայի գործընթացներ և ապարատներ առարկայի լաբորատոր և կուրսային աշխատանքները:
1970-73թթ. ընդունվել և ավարտել է ԵրՊիԻ առկա բաժնի ասպիրանտուրան: Գիտական թեզը պաշտպանել է 1992թ. ստանալով տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան Քիմիական տեխնոլոգիաներ մասնագիտությամբ: 1997թ. Շնորհվել է դոցենտի կոչում ԵրՊի կողմից, իսկ 2013թ.՝ ԲՈՀ-ի կողմից:
1967թ.-2023թթ. դասավանդել է Քիմիական տեխնոլոգիայի գործընթացներ և ապարատներ: Տեխնոլոգիական գործընթանցների տեսություն առարկաները տեսական, գործնական, լաբորատոր կ/ա և կ/ն, պրակտիկաներ (I, III, IV, V)կուրսերում և դիպլոմային աշխատանքների ղեկավարում, Ջերմախոնավային գործընթացներ, Բնապահպանության հիմունքներ առարկաներից:
2009թ. ստեղծված հեռակա բաժնում նրա կողմից դասավանդվել են վերոհիշյալ առարկաները նախապես կազմելով յուրաքանչյուր առարկայի ստուգողական աշխատանքների հանձնարարականները:
2004-2011թ. ընտրվել է Քիմիական տեխնոլոգիաներ ամբիոնի՝ ամբիոնի վարիչ:
Ներկայացված են գիտական և ուսումնամեթոդական բազմաթիվ աշխատություններ ըստ պետական պլանի ինչպես առկա, այնպես էլ հեռակա ուսուցման ուսումնառության բաժինների համար: Թվով 36 աշխատնք՝ 22 հոդվածների տեսքով,
(2008-2023թթ. ) 14 ուսումնամեթոդական, իսկ մեկը՝ ուսումնական ձեռնարկ՝ 2024թ. հրատարակությամբ Թերմոդինամիկա և ջերմափոխանցում, ջերմափոխանակիչների հաշվարկ առարկայից:
Մասնակցություն է ցուցաբերել բուհի դասախոսական և ուսանողական գիտական, կոնֆենֆերասների, որի արդյունքում զեկուցվող աշխատանքները շահել են առաջատար տեղեր, թեմաները բարձր մակարդակով ներկայացնելով:
1970-1992թ. վերապատրաստվել է ԵրՊիի Քիմիական տեխնոլոգիայի գործընթացներ և ապարատներ ամբիոնում, Լենինգրադի Լենսովետի անվան տեխնոլոգիական և Մոսկվայի Դ. Մենդելեևի անվան տեխնոլոգիական ինստիտուտներում ըստ մասնագիտության համապատասխան ամբիոններում, Տաշքենդի պոլիտեխնիկական ինստիտուտի Չիրչիկի մասնաճյուղում Քիմ. տեխն. գործ և ապարատներ ամբիոնում: Այս ինստիտուտներում վերապատրաստվելը հնարավորություն է տվել ձեռք բերելու արմատական գիտելիքներ գիտական թեզին նվիրված աշխատանքները (փորձեր) կատարելու և ուսումնական գործընթացի մակարդակը բարձրացնելու դասավանդման ընթացքում:
Դասավանդվող առարկաների՝ դասախոսությունների, գործնական և լաբորատոր աշխատանքների տեսքով ընդգրկված են ֆայլի տեսքով համակարգչում:
Ստեղծված է հիդրավլիկայի, թերմոդինամիկայի և ջերմափոխանցում առարկաների լաբորատորիա՝ աշխատանքների ցուցադրական տեղակայանքներ-ստենդների տեսքով ջերմափոխանիկչների ուսումնասիրման և հաշվարկի համար:
Եղել է իր կողմից դասավանդվող խմբերի կուրսղեկ, որոնք մասնակցելով ուսումնառության ընթացքում ձեռք բերած առաջադիմական արդյունքների՝ շահել են առաջին տեղ մեկնելով հանրապետությունից դուրս շրջագայությունների: Կազմակերպել է հետաքրքիր էքսկուրսիաներ հայրենի բնությանը և Հայաստանի ճարտարապետական կոթողներին իրազեկելու նպատակով: Ներկայումս դասավանդում է Աշխատանքի անվտանգություն և բնապահպանության հիմունքներ, Թերմոդինամիկա և ջերմափոխանցում, հիդրավլիկա առարկաները համապատասխան ամբիոնների խմբերում:
Պարգևատրվել է ԵրՊի, ՀՊՃՀ, և ՀԱՊՀ շքանշանով, վաստակագրերով, շնորհակալագրերով, մայր ինստիտուտի 50, 70, 75-80 ամյակների և Վանաձորի մասնաճյուղի 50, 60 ամյակների կապակցությամբ:
Լեզուների իմացություն
Հայերեն մայրենի
Ռուերեն գերազանց
Անգլերեն կարող է բացատրել
Գերմաներեն բառարանով
Ամբիոն՝ Մաթեմատիկա և ծրագրային ճարտարագիտություն
Էլ. հասցե՝ azatuhinajaryan53@gmail.com
Հեռախոսահամար՝ 077 23 47 27