ՄԱՐԳԱՐՅԱՆ ՏԱԹևԻԿ ԱՐԹՈՒՐԻ
Տաթևիկ Արթուրի Մարգարյանը ծնվել է 1989թ․ հոկտեմբերի 18-ին Վանաձորում։ Սովորել է Վանաձորի Վ. Տերյանի անվան թիվ 5 դպրոցում (1996-2006)։ 2006-2010թթ․ ուսանել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում՝ ստանալով բակալավրի աստիճան՝ անգլերեն և հունարեն լեզուների մասնագիտությամբ, իսկ 2010-2012թթ․՝ մագիստրոսի աստիճան՝ անգլերենի թարգմանչի և տեսաբանի որակավորմամբ։
Մասնագիտական գործունեությունն սկսել է որպես ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի պրակտիկանտ-ուսուցիչ և Լեզվաբանական համալսարանի թարգմանչական լաբորատորիայի պրակտիկանտ-թարգմանիչ։ 2012-ից աշխատում է որպես հաջորդական թարգմանիչ։ 2014-ից ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում դասավանդում է անգլերեն՝ «Հումանիտար առարկաներ և մարմնակրթություն» ամբիոնում։ Նույն թվականին նշանակվել է Արտաքին կապերի և կարիերայի կենտրոնի համակարգող (մինչև 2023), ներկայումս Որակի ապահովման և արտաքին կապերի բաժնում համակարգում է արտաքին կապերը։
Անգլերենի դասընթացավար է եղել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում և ամառային դպրոցում (2016-2018), «Թիմզ» (2018-2021), «Արխիդաչ» (2019-2022), «ՆոյՄեդ» (2021-2022) ընկերություններում։ 2018-2020թթ․ աշխատել է ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում՝ որպես մասնագիտական կողմնորոշման ուսուցիչ, 2014թ-ից առ այսօր ավագ դպրոցում պարբերաբար դասավանդում է նաև անգլերեն։
Նա ակտիվ է նաև հանրային և հասարակական գործունեության մեջ․ 2019 թվականից հանդիսանում է ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի արհեստակցական կազմակերպության նախագահ։ Գիտական հետաքրքրությունները կենտրոնացած են անգլերենի բանավոր խոսքի և հատույթային կառույցների շարահյուսության վրա։ Հոդվածներ է հրապարակել «Լրաբեր» ժողովածուում (2015, 2021)։ Մասնակցել է վերապատրաստումների ու սեմինարների (TOEFL iBT Propell, «Կարիերայի ուղի», Բրիտանական խորհրդի կողմից «Ստեղծարար միտք» Բարձրագույն կրթության ձեռներեցության ծրագրի «Ձեռնարկատիրական հմտություններ և մանկավարժություն» դասընթացին, «Համալսարան-տնտեսություն կապի հաստատումը» սեմինարին և այլն), ինչպես նաև գիտաժողովների («Երիտասարդ հետազոտող և նորարար», 2019)։ 2022թ․ Erasmus+ անձնակազմի շարժունության ծրագրով մասնակցել է Բրագանսայի պոլիտեխնիկական ինստիտուտի միջազգային շաբաթին (Պորտուգալիա)։
Տիրապետում է հայերենին (մայրենի), անգլերենին (գերազանց), ռուսերենին (լավ), հունարենին (սկսնակ)։