ՂԱԶԱՐՅԱՆ ԳԱԳԻԿ ՎԱՀԱՆԻ
Էլեկտրատեխնիկական սպասարկման մասնագետ
- Ապահովում է ցանցերի անխափան աշխատանքը (LAN, Wi-Fi, համացանց)։
- Իրականացնում է Մասնաճյուղի համակարգչային ցանցի ընդլայնման և արդիականացման աշխատանքներ։
- Իրականացնում է Մասնաճյուղի համացանցի ընդլայնման և թարմացման աշխատանքներ։
- Վերացնում է օգտվողների կողմից հայտագրված էլեկտրատեխնիկական խնդիրները։
- Իրականացնում է Լաբորատորիայի վարիչի հանձնարարությունները։
Գագիկ Վաhաnի Ղազարյանը ծնվել է 1956 թվականի սեպտեմբերի 5-ին, Լոռու մարզ քաղաք Կիրովականում։
1976-1982թթ․ սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, ռադիոէլեկտրոնային սարքավորումների նախագծում և արտադրություն բաժնում։
1986 թվականին սովորել է ԽՍՀՄ ՌԷԱՆ ԿՊԻ Լենինգրադի մասնաճյուղի՝ Հատուկ նշանակության ստորաբաժանումում. Հատուկ դասընթաց։
1976-1982թթ․ աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում՝ որպես լաբորանտ. օգնել է պրոֆեսորադասախոսական անձնակազմին։
1979-1992թթ․ աշխատել է Կիրովականի «Էլեկտրոն» գործարանի հավաքման և էլ․ մոնտաժման արտադրամասում որպես՝ Ինժեներ տեխնոլոգ, 1-ին բաժնի ինժեներ, 5-րդ բաժնի պետ։ Աշխատանքային պարտականությունները՝ էլ, սարքավորումների նախագծման, հավաքման, մոնտաժման աշխատանքներ։
1993-1994թթ․ աշխատել է ՀՀ Զինված ուժերում որպես՝ կապի միջոցների ավագ ինժեներ: Աշխատանքային պարտականությունները՝ մարտի դաշտում կապի միջոցների ապահովում և շահագործում։
1999թ․ աշխատել է ՀՀ Զինված ուժերում որպես՝ էլեկտրոնիկայի և ինֆրակարմիր տեխնիկայի վերանորոգման ավագ վարպետ։
2001-2005թթ․ աշխատել է «Բազում» կարի ֆաբրիկայում՝ որպես ինժեներ էլեկտրիկ։ Աշխատանքային պարտականությունները՝ Էլ․ սարքավորումների, կարի մեքենաների տեխ․ սպասարկում։
2005-2018թթ․ աշխատել է «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ում որպես՝ ջրի էլեկտրոլիզի արտադրամասի էներգետիկ։ Աշխատանքային պարտականությունները՝ բարձր լարման էլ․ սարքավորումների սպասարկում։
Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին :