ԱԹԱԲԵԿՅԱՆ ՌԱԶՄԻԿ ԱԹԱԲԵԿԻ
Ծնվել է 1945թ. Կիրովական քաղաքում։ 1952–1962թթ. սովորել ու ավարտել է Վանաձորի թիվ 8 միջնակարգ դպրոցը։ 1962–1964թթ. աշխատել է Վանաձորի մեքենաշինական գործարանում, սկզբում որպես օժանդակ բանվոր, այնուհետև խառատ։
1964–1969թթ. սովորել ու ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Վանաձորյան մասնաճյուղի շինարարական ֆակուլտետը Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն մասնագիտությամբ և նշանակվել է աշխատանքի նույն տեղում, որպես ասիստենտ։ 1969–1970թթ. ծառայել է Սովետական բանակում որպես շարքային, զորացրվել սպայի կոչումով։
1970թ. վերադարձել է աշխատանքի նույն ինստիուտը որպես ավագ դասախոս, գրել է թեկնածուական ատենախոսությունը առանց աշխատանքից կտրվելու, որը պաշտպանել է Մոսկվայում 1977թ.: 1980-1993թթ. կատարել է Շինարարական կոնստրուկցիաներ ամբիոնի վարիչի պարտականությունները։
1984թ. Պոստոլակյան ազգանունը փոխել է Աթաբեկյան։
2003թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը “Շինարարական կոնստրուկցիաներ, շենքեր, կառուցվածքներ և շինարարական նյութեր” մասնագիտությամբ:
1993թ.-2003թթ համատեղությամբ աշխատել է Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հյուսիսային բաժանմունքի Վանաձորի տարածքային կենտրոնում: Զգալի մասնակցություն է ունեցել Սպիտակի 1988թ. ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներում։ Իր նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ լուծվել են Սպիտակ քաղաքի կառուցապատման ընթացքում առաջացած մի շարք գիտատեխնիկական հրատապ խնդիրներ՝ սեյսմակայունության ապահովման ուղղությամբ: Այս և նման աշխատանքների համար արժանացել է մեդալի, իսկ 2009թ-ն ՀՀ վարչապետի շնորհակալագրին: Հիմնական գիտական հետաքրքրությունը վերաբերվում է սեյսմակայուն շինարարությանը:
2013թ. ստացել է պրոֆեսորի գիտական կոչում:
Հեղինակ է ավելի քան 70 գիտական աշխատանքների ու գյուտերի, որոնք հիմականում տպագրվում են արտասահմանում, մասնագիտական ամսագրերում: ինչպես նաև շինարարական մասնագիտությամբ մագիստրանտների համար հրատարակված Հիմքերն ու Հիմնատակերը սեյսմիկ շրջաններում դասագրքի, հրատարակել է «Դիլիջան քաղաքի Մ. Գորկու փողացը ընդգրկող լանջի կայունությունն ու պիտանելիությունը կապիտալ շինարարության համար» մենագրության։
Հանդիսանում է ՀՀ ԱԻՆ և ԿԳՍՄ նախարարությունների փորձագետ։ Ղեկավարել է մի քանի քաղաքների սեյսմիկ միկրոշրջանացման աշխատանքները։ Հանդիսանում է մի շարք տարածքների ու տեղամասերի ինժեներա-երկրաբանական հետազննական աշխատանքների գլխավոր մասնագետ։
Հիմնական գիտական հետաքրքրություններն են՝
— Սեյսմակայուն շինարարություն,
— Ինժեներական երկրաբանություն,
— Շինարարական կոնստրուկցիաներ:
Հեռախոս 093394241,
E.mail — razmik45@mail.ru