×

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ԱՍԼԱՆ ՍԱՐՈՒԽԱՆԻ

  Ծնվել է 1951թ. օգոստոսի 1-ին Հայկական ՍՍՀ Շամշադինի շրջանի Թովուզ գյուղում: 1958-1968թթ. սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1970-1972թթ. ծառայել է խորհրդային բանակում:1973-1978թթ. սովորել է ԵրՊԻ Կիրովականի մասնաճյուղում, ստանալով ինժեներ շինարարի որակավորում, ուսմանը զուգընթաց աշխատել է Կիրովականի քաղաքային սովետի կոմունալ վարչության, բարեկարգման գրասենյակում որպես ավագ վարպետ: 1978-1989թթ. աշխատել է ԵրՊԻ Կիրովականի մասնաճյուղում Շինարարական կոնստրուկցիաներ ամբիոնում որպես լաբորատորիայի վարիչ: 1989-1991թթ. աշխատել է աղետի գոտու շինարարական ինդուստրիայի ձեռնարկություններում որպես պետ ընդունման  ներկայացուցիչ: 1991-1998թթ. աշխատել է ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղում որպես ինժեներ, ներքին համատեղության կարգով որպես տեխնիկական վերահսկիչ, «Ավտոմատիկա» գործարանի կապիտալ շինարար բաժնի գլխավոր ինժեներ, «Պոլիտեխնիկ» կոոպերատիվում, «Արտադրական Բազա» ՍՊԸ-ում որպես ինժեներ, «Սեյսմիկ ծառայությունում» որպես ինժեներ: 1998թ. –ից առ այսօր աշխատում է ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում, որպես դասախոս: Համատեղության կարգով աշխատում է Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանում որպես դասախոս:

     Հեղինակ և համահեղինակ է մի շարք գիտական հոդվածների և մեթոդական ցուցումների: