×

ԳԱԼՍՏՅԱՆ ԱԼԲԵՐԻՆԱ ՎԱԶԳԵՆԻ

Ծնվել է 1941 թ․ հունվարի 20-ին Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում`հայտնի գյուղատնտես Վազգեն Գալստյանի ընտանիքում։

1957 թ․ ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ Մշտապես աչքի է ընկալ բարձր առաջադիմությամբ և զանազան հետաքրքրություններով։ Իբրև պատանի միջուրինական՝  գործուղվել է Մոսկվա, մասնակցել ԽՍՀՄ առաջավոր դպրոցականների հավաքին։

1957-1960 թթ․ սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի քիմիկո-տեխնոլոգիական տեխնիկումի անալիտիկ բաժինը։

1960-1965 թթ․- սովորել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական բաժնում։

1967 թ․-ից առ այսօր աշխատում է ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղում՝ որպես  դասախոս։ Դասավանդում է ընդհանուր և անօրգանական քիմիա, անալիտիկ  և ֆիզիկական քիմիա առարկաները։ 

1970 թ․ — ընդունվել է ԵՊՀ նպատակային ասպիրանտուրա, ստացել քիմիական գիտ․ թեկնածուի աստիճան և դոցենտի կոչում։ Հընթացս կատարել է բարդ հետազոտություններ Վանաձորի և Ալավերդու գործարանների քիմիական արտադրամասերի համար, հեղինակել մի շարք գյուտեր, այդ թվում՝ սինթեզել նյութեր հախճապակու և բյուրեղապակու գունավորման համար։ 

1985-1988 թթ․ — Վանաձորի «Ավտոգենմաշ» գործարանում ղեկավարել է «Գունավոր մետաղների խածատումը նոր մեթոդներով» հետազոտական աշխատանքը, ստացել էկոլոգիապես մաքուր միջավայր։

1991-1995 թթ․ եղել է Վանաձորի քաղխորհրդի պատգամավոր՝ ղեկավարելով գիտության և կրթության հանձնաժողովը։

2003 թ․ — Ամերիկյան DAI կազմակերպության կողմից ստացել է դրամաշնորհ և իր ներդրումը բերել Դեբետ-Փամբակ գետերի ջրավազանի էկոլոգիական մաքրության գործին։ 

2012-2020 թթ․ ղեկավարել է բուհի թեթև արդյունաբերության և  տեխնոլոգիաների ամբիոնը։

Բազմիցս մասնակցել է Մոսկվայում, Ռիգայում, Երևանում կազմակերպվող գիտական կոնֆերանսների։

Կատարել է քիմիական հետազոտություններ եռկոմպոնենտ և քառկոմպոնենտ  համակարգերում, որոնց արդյունենքրն ունեն տեսական և կիրառական նշանակություն։ Հայտնաբերել է գունավոր պիգմենտներ, որոնք կարելի է օգտագործել հախճապակու, սովորական ապակու և բյուրեղապակու արտադրության մեջ՝ դրանց տալով գերազանց որակ։

Հեղինակ է հայ-գերմանական երկկողմ ծրագրի, որի նպատակն է հետազոտական աշխատանքներ իրականացնել և կյանքի կոչել տեղական պեռլիտների և ցեոլիտների կիրառումը ապակու և հախճապակու արտադրության մեջ։

Հեղինակ է 60-ից ավելի հոդվածների և 8 մեթոդական աշխատանքների։