×

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՌՈԲԵՐՏԻ

Մարինե Մանուկյանը ծնվել է 1965 թվականի հուլիսի 31-ին Սպիտակի շրջանի Արևաշող գյուղում։ 1972-1982 թվականներին սովորել է Կիրովականի Հայկ Ազատյանի անվան թիվ 13 միջնակարգ դպրոցում, որն ավարտել է գերազանցությամբ։ 1982 թվականին ընդունվել է Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը և 1988 թվականին գերազանցությամբ ավարտել է ինստիտուտի լրիվ դասընթացը՝ «Մեքենաշինության տեխնոլոգիա, մետաղահատ հաստոցներ և գործիքներ» մասնագիտությամբ՝ ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում։

1988 թվականից աշխատում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի «Կիրառական ֆիզիկա և ճարտարագիտական գրաֆիկա» ամբիոնում՝ որպես լաբորատորիայի վարիչ և դասախոս։ 2010թ․-ին ստացել է բակալավրի աստիճան «Աստվածաբանություն» մասնագիտությամբ։ Նա հեղինակ է մի շարք մեթոդական աշխատանքների, այդ թվում՝ «Ֆիզիկա. լաբորատոր աշխատանքների կատարման մեթոդական ցուցումներ» 2020թ, «Ֆիզիկա. Օպտիկա բաժնից, լաբորատոր աշխատանքների կատարման մեթոդական ցուցումներ» 2020թ․, «Ֆիզիկա․ Էլեկտրականություն և մագնիսականություն բաժնից, լաբորատոր աշխատանքների կատարման մեթոդական ցուցումներ» 2023թ․ ։

Մարինե Մանուկյանը մասնակցել է բազմաթիվ վերապատրաստումների և սեմինարների, այդ թվում՝ «Համալսարան-տնտեսություն կապի հաստատումը Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ուսանողների խելամիտ ձեռներեցային համագործակցության և մրցունակության միջոցով», «Ժամանակակից համայնքի մոդելավորում», ինչպես նաև «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հանրային շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների կիրառում և «կանաչ էներգիայի» զարգացման աջակցություն» ծրագրերին։

Նա արժանացել է տարբեր պատվոգրերի և շնորհակալագրերի, այդ թվում՝ Պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի հիմնադրման 60-ամյակի կապակցությամբ։

Տիրապետում է հայերենին (մայրենի), ռուսերենին (գերազանց) և անգլերենին (լավ)։

Էլ․հասցե՝ marmanukyanr@gmail.com

Հեռ․՝ 055 32 35 28