ԲԱՐՍԱՄՅԱՆ ՈՍԿԱՆ ՊԵՏՐՈՍԻ
«ԿԻՐԱՌԱԿԱՆ ՖԻԶԻԿԱ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԳՐԱՖԻԿԱ» ԱՄԲԻՈՆ
ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ, ԴԱՍԱԽՈՍ
Ոսկան Պետրոսի Բարսամյանը ծնվել է 1956 թվականի հուլիսի 7-ին, քաղաք Կիրովաբադում, Ադրբեջանական ՍՍՀ։ Սովորել է տեղի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան թիվ 13 միջնակարգ դպրոցում (1963-1973թթ․)։ 1973 թվականին ընդունվել է ԵրՊԻ Կիրովականի մասնաճյուղ՝ Ա և ՔՇ ֆակուլտետ։ 1978 թվականին գերազանցությամբ ավարտել է ինստիտուտը՝ ստանալով ինժեներ շինարարի մասնագիտություն։
1978-1980թթ․ ծառայել է խորհրդային բանակում՝ ստանալով լեյտենանտի սպայական կոչում։
1978-1990թթ․ աշխատել է ք․Կիրովականի ԻԿԲ, հետագայում՝ ԳԱՄ ավտոմատիկայում՝ որպես ինժեներ կոնստրուկտոր 3-րդ կարգի, 1-ին կարգի, առաջատար ինժեներ և սեկտորի վարիչ։
1980-1981թթ․ ԵրՊԻ Վանաձորի մասնաճյուղում ժամավճարով դասավանդել է նյութերի դիմադրություն առարկան։
1990-1993թթ․ աշխատել է հյուսիս կովկասյան գիտահետազոտական նախագծային ինստիտուտ ԱգրոՊրոմ-ի Երևանի մասնաճյուղում՝ որպես կոնստրուկտոր։
1994-1996թթ․ սահմանային շրջանում ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում՝ որպես սպա։
2016թ․-ի քառօրյա պատերազմի մասնակից է․ Պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել է պատվոգրով։
2017-2019թթ․ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի շինարարություն և լեռնային գործ ամբիոնում ԺԱ պայմանագրով աշխատել է որպես դասախոս։
2019 թվականից առ այսօր Կիրառական ֆիզիկա և ճարտարագիտական գրաֆիկա ամբիոնի վարիչի պաշտոնակատարն է։
Զբաղվում է գիտական աշխատանքով՝ կոմպոզիտային նյութերի ամրության տեսության բնագավառում։ Համահեղինակ է Materials 2021 և Materials 2022 ժողովածուներում տպագրված հոդվածների։
2018թ․ հոդված է տպագրել միջազգային գիտագործնական կոնֆերանսի նյութերի ժողովածույում, ք․Խարկով։
Նույն թվականին հոդվածը հրապարակվել է նաև Ռումինիայի Տիրգու-Ժիու համալսարանում։
Համահեղինակ է «Լրաբեր» գիտական հոդվածների ժողովածույում 2022, 2023 և 2024 թվականներին տպագրված հոդվածների։
Հեղինակն է առաձգականության և պլաստիկության տեսության լաբորատոր աշխատանքների մեթոդական ցուցումներ աշխատանքին։
2019թ․ մայիսի 14-17-ը մասնակցել է «Հարավային կովկաս քաղաքացիական համակարգված շինարարության ապագան» գիտաժողովին։
Մ․Գ․Թումանյանի և Ռ․Գ․Մելիքսեթյանի հետ հրատարակել են Էլեկտրատեխնիկա լաբորատոր աշխատանքների կատարման մեթոդական ցուցումներ NI ELVIS II ուսումնական կայքի սարքերով։
2025թվականին «Լրաբեր»-ում տպագրման է ներկայացված հոդված։
Ամուսնացած է, ունի 2 զավակ։
Էլ․հասցե՝ barsamyan.voskan@mail.ru
Հեռ․՝ 093-32-88-44