×

ԽԱՌԱՏՅԱՆ ԱՐՄԵՆ ԳԵՐԱՍԻՄԻ

Արմեն Գերասիմի Խառատյանը ծնվել է 1959 թվականի հուլիսի 6-ին, քաղաք Վանաձորում։ Ազգությամբ հայ է։
1975թ․ Ոսկե մեդալով ավարտել է Վանաձորի թիվ 15 անգլիական թեքումով միջնակարգ դպրոցը։
1975-1980թթ․ սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի Կիրովականի մասնաճյուղի մեխանիկամեքենաշինական ֆալուլտետը «Մեքենաշինության տեխնոլոգիա, մետաղահատ հաստոցներ և գործիքներ» մասնագիտությամբ, ստանալով ինժեներ մեխանիկի որակավորում։ Ինստիտուտում եղել է Լենինյան թոշակառու։

1980-1984թ․ սովորել է ԵրՊԻ ասպիրանտուրայում «Մեխանիզմների և մեքենաների տեսություն» մասնագիտությամբ։

1984թ․ աշխատել է որպես կրտսեր գիտաշխատող H-080/MC տնտ․ պայմանագրով։

1984թ․ աշխատել է որպես ասիստենտ ԵրՊԻ Կիրովականի մասնաճյուղում։

1985թ․ պաշտպանել է թեկնածուական թեզ մեխանիզմների և մեքենաների տեսության և

ռոբոտոտեխնիկայի բնագավառում։

1986թ․ մրցույթով անցել և նշանակվել է որպես դոցենտ մեխանիկայի ամբիոնում։

1989թ․ ԽՍՀՄ Բուհի կողմից ստացել է դոցենտի կոչում։

1992-1995թթ․ աշխատել է որպես ՀՊՃՀ Վանաձորի կրթահամալիրի մեխանիկայի ամբիոնի վարիչ

1992-1995թթ․ աշխատել է ՀՊՃՀ կրթահամալիրի գիտական գծով փոխտնօրեն։

1995թ․ ընտրվել է ՀՊՃՀ Վանաձորի կրթահամալիրի հիմնարար և ընդհանուր ճարտարագիտական

կրթության դեպարտամենտի վարիչ, նշանակվել փոխտնօրեն։

1996թ․ Գիտակրթական փորձառություն է անցել Բրյունելի Արևմտյան Լոնդոնի և Բելֆաստի Թագուհու համալսարաններում։

1997-2009թթ․ նշանակվել է համատեղությամբ ՀՊՃՀ Վանաձորի կրթահամալիրին կից

հենակետային վարժարանի տնօրենի պաշտոնում։

1999թ․ հիմնադրել և հասարակական կարգով ղեկավարել է ՀՊՃՀ Վանաձորի կրթահամալիրի

«Համալսարան-արդյունաբերություն փոխկապակցության կենտրոնը», այնուհետև «Կարիերայի

ուսանողական ծառայությունների և արտադրական կապերի» գրասենյակը։

2000թ․ Գիտակրթական փորձառություն է անցել Աթենքի տեխնիկական համալսարանում,

Մարսելի բարձրագույն ինժեներական դպրոցում։

2001թ․ Ուսանողական կարիերայի պլանավորման դասընթացներ է անցել Շվեդիայի Լունդի

համալսարանում և Ստոկհոլմի Թագավորական համալսարանում։ Ստացել է կարիերայի

խորհրդատուի դիպլոմ։

2009թ․ Նշանակվել է ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի ընդհանուր ճարտարագիտական կրթության

ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար։

2009թ․ ընտրվել է ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն։

2011, 2012,2013թ․ գիտակրթական փորձառություն է անցել Գերմանիայի Կոբլենց-Լանդաուի

Համալսարանում։

2012թ․ նշանակվել է ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրենի պաշտոնում։

2012,2014թ․ Գիտակրթական փորձառություն է անցել Իտալիայի Հռոմի Լինկ-Կամպուս

համալսարանում։

2013թ․ Լեհաստանի Լյուբլինի համալսարանում։

2013, 2014թ․ Նիդեռլանդների Ռոտերդամի և Ուտրեխտի համալսարաններում։

2015թ․ Համաշխարհային համալսարանական ծառայության Ավստրիայի գրասենյակում, ք․Գրաց

2010-2012թթ․ TEMPUS DIUSAS-Համալսարանի ինքնագնահատման համակարգերի զարգացում և

ինտեգրում նախագծի ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի կոորդինատոր։

2010-2014թթ․ TEMPUS PICQA – Բարձրագույն կրթության որակի ապահովման համադրելիության

և միջազգայնացման աջակցություն նախագծի ՀՊՃՀ ՎՄ-ի կոորդինատոր։

2012-2015թթ․ TEMPUS INARM – Ինֆորմատիկա և կառավարում․ Բոլոնիայի ոճի

որակավորումների շրջանակ նախագծի ՀՊՃՀ ՎՄ-ի կոորդինատոր։

2012-2016թթ․ TEMPUS ARARAT – Հայկական կոորդինացիոն գործակալություն «Համալսարան-

գործատու» նախագծի ՀՊՃՀ ՎՄ-ի կոորդինատոր։

2014թ․ եղել է ՀԱՊՀ Բանբերի «Մեխանիկա, մեքենագիտություն, մեքենաշինություն» սեկցիայի

խմբագրման խորհրդի անդամ։

2015թ․ Նշանակվել է ՀԱՊՀ Հիմնադրամի Վանաձորի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար։

2016թ. Ընտրվել է ՀԱՊՀ հիմնադրամի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն:

2018թ. Ընտրվել է Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ:

Պարգևներ.

1999թ. — ՀՀ Կ և Գ նախարարության Վաստակագիր

2003, 2005թ. — Լոռու մարզպետի շնորհակալագրեր, երկարամյա անբասիր աշխատանքի համար:

2003, 2008, 2009թ․ — ՀՀ Կ և Գ նախարարության պատվոգրեր, բազմամյա արգասաբեր

գործունեության համար:

2018թ.- ՀԱՊՀ ոսկե հուշամեդալ:

2019թ.- ՀՀ ԿԳՄ և Ս նախարարության պատվոգիր Կրթության և գիտության բնագավառում

արգասաբեր գործունեության համար:

2019թ.- Վանաձորի համայնքապետի շնորհակալագիր, ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի

հիմնադրման 60-ամյակի առթիվ:

2019թ.- Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի պատվավոր դիպլոմ

Մեքենագիտության զարգացման բնագավառում խոշոր ներդրման համար:

2023թ․- «Հովհաննես Թումանյան-150» հուշամեդալ։

Հեղինակ է 1 մենագրության, 55 գիտամեթոդական աշխատանքների և ձեռնարկների, այդ թվում 9 գյուտերի, 20-ից ավել աշխատանքներ տպագրվել են արտերկրում:

Ազատ տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Էլ․հասցե՝ armenkharatyan@polytechnic.am

Հեռ․՝ (0322) – 5–85-70