ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՍՅԱ
Ասյա Հովհաննիսյան ծնվել է 1948 թ․ հոկտեմբերի 16-ին, քաղաք Լենինականում։ Ազգությամբ հայ է։
1968 թվականին ընդունվել Երևանի Պետական Համալսարան տնտեսագիտական ֆակուլտետ։ 1973 թվականին ավարտել է տնտեսագիտության ֆակուլտետի «Աշխատանքի տնտեսագիտություն» բաժինը, ստացել է ինժեներ-տնտեսագետի որակավորում։ Ուղեգրով նշանակվել է ք․Կիրովականի ԻԿԲ-ում որպես ինժեներ-տնտեսագետ։ Այնուհետև նշանակվել է ԻԿԲ-ի «Աշխատանքի և աշխատավարձի» բաժնի վարիչ, որտեղ աշխատել է յոթ տարի։
1981թ-ից դասավանդել է ք․Կիրովականի «Սարքաշինական տեխնիկումում» և միաժամանակ համատեղությամբ դասավանդել Պոլիտեխնիկ ինսիտուտում՝ «Ճյուղի էկոնոմիկա»։
2000թ-ից մինչ օրս դասավանդում է ՀԱՊՀ-ում ՏևՃՏ ամբիոնում որպես դասախոս։ Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է։
Տիրապետում է հայերեն (մայրենի), ռուսերեն (լավ),ֆրանսերեն (լավ) լեզուներին։