Ստեփանյան Նելսոն
Ծնվել է 1968թ․ սեպտեմբերի 26-ին ՀՍՍՀ Կիրովական քաղաքում։ 1975-85թթ․ սովորել և ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1985թ․ ընդունվել է ԵրՊԻ Կիրովականի մասնաճյուղի Ա և ՀՏ ֆակուլտետ՝ ԷՀՄ մասնագիտությամբ։ 1987-89թթ․ ծառայել է Խորհրդային բանակում։ 1992թ․ ավարտել է ԵրՊԻ Վանաձորի մասնաճյուղը՝ ստանալով հաշվողական համակարգերի ինժեների որակավորում։ 1992-93թթ․ աշխատել է Ինտեգրալ ՊՓՁ-ում որպես ծրագրավորող։ 1992-2005թթ․ աշխատել է Վանաձորի Կապի միավորումում՝ որպես ծրագրավորող։ 1997թ․ հիմնադրել է AstNet ընկերությունը՝ Վանաձոր քաղաքում տեղակայելով սերվերային համակարգ ArmInCo ըկերության հետ համատեղ։ 1999թ․ անցել է դասախոսական աշխատանքի Վանաձորի Մանկավարժական ինստիտուտում։ 2005-20թթ․ գլխավորել է նույն ինստիտուտի տեղեկատվական տեխոլոգիաների բաժինը։ 2020թ․-ից մինչ այժմ աշխատում է ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում՝ որպես դասախոս։