
Արմեն Գերասիմի Խառատյանը ծնվել է 1959 թվականի հուլիսի 6-ին, քաղաք Վանաձորում։ Ազգությամբ հայ է։
1975թ․ Ոսկե մեդալով ավարտել է Վանաձորի թիվ 15 անգլիական թեքումով միջնակարգ դպրոցը։
1975-1980թթ․ սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի Կիրովականի մասնաճյուղի մեխանիկամեքենաշինական ֆալուլտետը «Մեքենաշինության տեխնոլոգիա, մետաղահատ հաստոցներ և գործիքներ» մասնագիտությամբ, ստանալով ինժեներ մեխանիկի որակավորում։ Ինստիտուտում եղել է Լենինյան թոշակառու։
1980-1984թ․ սովորել է ԵրՊԻ ասպիրանտուրայում «Մեխանիզմների և մեքենաների տեսություն» մասնագիտությամբ։
1984թ․ աշխատել է որպես կրտսեր գիտաշխատող H-080/MC տնտ․ պայմանագրով։
1984թ․ աշխատել է որպես ասիստենտ ԵրՊԻ Կիրովականի մասնաճյուղում։
1985թ․ պաշտպանել է թեկնածուական թեզ մեխանիզմների և մեքենաների տեսության և ռոբոտոտեխնիկայի բնագավառում։
1986թ․ մրցույթով անցել և նշանակվել է որպես դոցենտ մեխանիկայի ամբիոնում։
1989թ․ ԽՍՀՄ Բուհի կողմից ստացել է դոցենտի կոչում։
1992-1995թթ․ աշխատել է որպես ՀՊՃՀ Վանաձորի կրթահամալիրի մեխանիկայի ամբիոնի վարիչ:
1992-1995թթ․ աշխատել է ՀՊՃՀ կրթահամալիրի գիտական գծով փոխտնօրեն։
1995թ․ ընտրվել է ՀՊՃՀ Վանաձորի կրթահամալիրի հիմնարար և ընդհանուր ճարտարագիտական կրթության դեպարտամենտի վարիչ, նշանակվել փոխտնօրեն։
1996թ․ Գիտակրթական փորձառություն է անցել Բրյունելի Արևմտյան Լոնդոնի և Բելֆաստի Թագուհու համալսարաններում։
1997-2009թթ․ նշանակվել է համատեղությամբ ՀՊՃՀ Վանաձորի կրթահամալիրին կից հենակետային վարժարանի տնօրենի պաշտոնում։
1999թ․ հիմնադրել և հասարակական կարգով ղեկավարել է ՀՊՃՀ Վանաձորի կրթահամալիրի «Համալսարան-արդյունաբերություն փոխկապակցության կենտրոնը», այնուհետև «Կարիերայի ուսանողական ծառայությունների և արտադրական կապերի» գրասենյակը։
2000թ․ Գիտակրթական փորձառություն է անցել Աթենքի տեխնիկական համալսարանում, Մարսելի բարձրագույն ինժեներական դպրոցում։
2001թ․ Ուսանողական կարիերայի պլանավորման դասընթացներ է անցել Շվեդիայի Լունդի համալսարանում և Ստոկհոլմի Թագավորական համալսարանում։ Ստացել է կարիերայի խորհրդատուի դիպլոմ։
2009թ․ Նշանակվել է ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի ընդհանուր ճարտարագիտական կրթության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար։
2009թ․ ընտրվել է ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն։
2011, 2012, 2013թ․ գիտակրթական փորձառություն է անցել Գերմանիայի Կոբլենց-Լանդաուի Համալսարանում։
2012թ․ նշանակվել է ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրենի պաշտոնում։
2012, 2014թ․ Գիտակրթական փորձառություն է անցել Իտալիայի Հռոմի Լինկ-Կամպուս համալսարանում։
2013թ․ Լեհաստանի Լյուբլինի համալսարանում։
2013, 2014թ․ Նիդեռլանդների Ռոտերդամի և Ուտրեխտի համալսարաններում։
2015թ․ Համաշխարհային համալսարանական ծառայության Ավստրիայի գրասենյակում, ք․Գրաց:
2010-2012թթ․ TEMPUS DIUSAS-Համալսարանի ինքնագնահատման համակարգերի զարգացում և ինտեգրում նախագծի ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի կոորդինատոր։
2010-2014թթ․ TEMPUS PICQA – Բարձրագույն կրթության որակի ապահովման համադրելիության և միջազգայնացման աջակցություն նախագծի ՀՊՃՀ ՎՄ-ի կոորդինատոր։
2012-2015թթ․ TEMPUS INARM – Ինֆորմատիկա և կառավարում․ Բոլոնիայի ոճի
որակավորումների շրջանակ նախագծի ՀՊՃՀ ՎՄ-ի կոորդինատոր։
2012-2016թթ․ TEMPUS ARARAT – Հայկական կոորդինացիոն գործակալություն «Համալսարան — գործատու» նախագծի ՀՊՃՀ ՎՄ-ի կոորդինատոր։
2014թ․ եղել է ՀԱՊՀ Բանբերի «Մեխանիկա, մեքենագիտություն, մեքենաշինություն» սեկցիայի խմբագրման խորհրդի անդամ։
2015թ․ նշանակվել է ՀԱՊՀ Հիմնադրամի Վանաձորի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար։
2016թ. ընտրվել է ՀԱՊՀ հիմնադրամի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն:
2018թ. ընտրվել է Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ:
Պարգևներ.
1999թ. — ՀՀ Կ և Գ նախարարության Վաստակագիր
2003, 2005թ. — Լոռու մարզպետի շնորհակալագրեր, երկարամյա անբասիր աշխատանքի համար:
2003, 2008, 2009թ․ — ՀՀ Կ և Գ նախարարության պատվոգրեր, բազմամյա արգասաբեր գործունեության համար:
2018թ.- ՀԱՊՀ ոսկե հուշամեդալ:
2019թ.- ՀՀ ԿԳՄ և Ս նախարարության պատվոգիր Կրթության և գիտության բնագավառում արգասաբեր գործունեության համար:
2019թ.- Վանաձորի համայնքապետի շնորհակալագիր, ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի հիմնադրման 60-ամյակի առթիվ:
2019թ.- Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի պատվավոր դիպլոմ
Մեքենագիտության զարգացման բնագավառում խոշոր ներդրման համար:
2023թ․- «Հովհաննես Թումանյան-150» հուշամեդալ։
Հեղինակ է 1 մենագրության, 55 գիտամեթոդական աշխատանքների և ձեռնարկների, այդ թվում 9 գյուտերի, 20-ից ավել աշխատանքներ տպագրվել են արտերկրում:
Ազատ տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին: Ամուսնացած է, ունի երկու որդի:
Էլ․հասցե՝ armenkharatyan@polytechnic.am
Հեռ․՝ (0322) – 5–85-70