×

ՂԱԶԱՐՅԱՆ ՍԵՐԺԻԿ ՍԱՆԴՐՈՅԻ

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԵՎ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՈՒՆ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Սերժիկ Սանդրոյի Ղազարյանը ծնվել է 1955թ. օգոստոսի 3-ին, ՀՍՍՀ Նոյեմբերյանի շրջանի Բարեկամավան գյուղում։ 1970թ. ավարտել է գյուղի ութամյա դպրոցը։ Միջնա-կարգ կրթությունն ստացել է Վանաձորի Խ. Աբովյանի անվան թիվ 9 միջնակարգ դպրո-ցում։ 1974-1976թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1976թ. ընդունվել է և 1981թ. ավարտել Երևանի պետական համալսարա-

նի «Կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետը, ստանալով մաթեմատիկի որակա-վորում։

1978 — 1980 թթ. համատեղությամբ ավարտել է նաև Երևանի պետական հա-մալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետը, ստանալով ժուռնա-լիստ-ֆոտոռեպորտյորի որակավորում։

1981-2004 թթ. աշխատել է Վանաձորի «Ավտոմատիկա» ԳՀԻ «Ալգորթմիզա-ցիայի և սիստեմային ծրագրավորման» լաբորատորիայում որպես ինժեներ, կրտսեր գիտական աշխատող, գիտական աշխատող, լաբորատորիայի վարիչի պաշտոնակա-տար։

Համատեղությամբ 1982 — 1990 թթ. որպես դասխոս աշխատել է նաև Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի կիրառական մաթեմատիկայի բաժնում, դասավանդելով մասնագիտական դասընթացներ, ինչպես նաև 1987 — 2000 թթ. «Ավ-տոմատիկա գործարան» ԲԲԸ «Ավտոմատացված համակարգերի» բաժնում, ապա հաշվապահությունում, կատարելով ձեռնարկության կառավարման և հաշվապա-հական տարբեր համակարգերի մշակման և ներդրման աշխատանքներ։

2004 — 2010թթ. աշխատել է Վանաձորի «Վանատուր» ՍՊԸ-ում, որպես հա-մակարգիչների և ծրագրավորման գլխավոր մասնագետ։

2010թ.-ից մինչ օրս աշխատում է ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի «Մաթե-մատիկա և ծրագրային ճարտարագիտություն» ամբիոնում որպես դասախոս, դասավանդում է ինֆորմատիկա, տվյալների բազաների նախագծման տեխնոլո-գիաներ և այլ մասնագիտական առարկաներ։ 2023թ.-ից ամբիոնի վարիչի պաշ-տոնակատարն է։

Աշխատանքային գործունեության ընթացքում բազմիցս մասնակցել է որա-կավորման բարձրացման դասընթացների, այդ թվում.

  • ԷՀՄ-երի համակարգային ծրագրավորում / Լենինգրադ, ЛИМТУ (1982);
  • PL/1 լեզու, IBM/360 / Մոսկվա, հեռակա դասընթաց (1983);
  • CM1, CM2միկրո և անհատական ԷՀՄ-ները ժամանակակից կառավարման մեջ / Ուկրաինա, Վորզել (1987);
  • Տվյալների բազաների մշակման ու կառավարման տարբեր դասընթացներ – Լենինգրադ, Կիև և այլն։
  • Բիզնեսի հիմունքներ / ԱՐԼԻԱՆ խորհրդատվական ընկերություն, Վանաձոր (1999);

2001 — 2002թթ. որպես տեխնիկական կորդինատոր, մասնակցել է Բաց Հասա-րակության Ինստիտուտ հիմնադրամի «Համակարգչային դասընթացներ Վանաձորի դպրոցների հաշվապահների համար» միջազգային ծրագրին։

1982 թվականից մինչև 2017թ. հեղինակել է հինգ տպագիր և տասնմեկ ձեռագիր աշխատություններ, այդ թվում. կառավարման ավտոմատացված համակարգեր, տարբեր բնագավառների տեղեկատվական համակարգեր, հաշվապահական, ուսումնական և վերլուծական ծրագրեր։

Տիրապետում է հայերենին (մայրենի), ռուսերենին (լավ), անգլերեն (բառարանի օգնությամբ)։