ՂԱԶԱՐՅԱՆ ՆՎԱՐԴ ԷԴԻԿԻ
ՏՀ ԱՄԲԻՈՆԻ ԴԱՍԱԽՈՍ
Նվարդ Էդիկի Ղազարյանը ծնվել է 1962 թ-ին Կիրովական (այժմ Վանաձոր) քաղաքում, ծառայողի ընտանիքում:
1969 թ-ին ընդունվել է թիվ 1 միջն. դպրոցը, որն ավարտել է 1979 թ-ին` գերազանց առաջադիմության համար արժանանալով Ոսկե մեդալի: Նույն թվականին ընդունվել է Կ. Մարքսի անվ. ԵրՊԻ Կիրովականի մասնաճյուղի մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետը, որն ավարտել է 1984 թ-ին, գերազանցության դիպլոմով:
1984 թ-ից աշխատանքի է անցել ԵրՊԻ Կիրովականի մասնաճյուղի Մետաղահատ հաստոցներ և գործիքներ ամբիոնում, որպես լաբորանտ: 1987թ-ին մրցույթով անցնելու արդյունքում նշանակվել է ասիստենտ նույն ամբիոնում, իսկ 1995թ-ին` ասիստենտ Մեքենաշինության տեխնոլոգիայի սեկտորում: 1996–2001 թթ-ին աշխատել է նույն սեկտորում, որպես ավագ դասախոս, 2001–2007թթ-ին` որպես դասախոս: 2007թ-ից առ այսօր աշխատում է Տրանսպորտային համակարգերի ամբիոնում, որպես դասախոս:
2012-2019թթ. եղել է Տեխնոլոգիաների և ճյուղային տնտեսագիտության ֆակուլտետի խորհրդի քարտուղար:
Ն.Է. Ղազարյանը 2016-2019 թթ. դասախոսական աշխատանքին զուգահեռ կատարել է Տեխնոլոգիաների և ճյուղային տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալի պարտականությունները:
2017–2018 թթ. ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի դասախոսների վերապատրաստման ծրագրի շրջանակներում մասնակցել և ավարտել է հետևյալ դասընթացները` «Մանկավարժություն», «Ճարտարագիտական նախագծման համակարգչային տեխնոլոգիաներ (AutoCad, Pro-Engineer…)», «Ինժեներական խնդիրների լուծման կիրառական ծրագրային փաթեթ (MatLab, Simulimk)», «Հոգեբանություն», «Դասավանդման նորագույն տեխնոլոգիաներ», «Ստաժավորում»:
Ն.Է. Ղազարյանն ունի հրատարակված մեկ ուսումնական ձեռնարկ (2003թ.), պետական գրանցամատյանում գրանցված մեկ գյուտ (Նյութերի մշակման գնահատման եղանակ, Արտոնագիր № 2294 A, 2009թ.), խնդիրների և թեստերի երկու ժոովածու (2021թ. և 2023թ.), մի շարք մեթոդական ցուցումներ և գիտական հոդվածներ (այդ թվում արտերկրում):
2008թ-ին ռեկտորատի կողմից արժանացել է վաստակագրի ՀՊՃՀ-ի հիմնադրման 75-ամյակի կապակցությամբ, իսկ 2018թ.-ին՜ պատվոգրի ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի հիմնադրման 60-ամյակի կապակցությամբ:
Տիրապետում է հայերենին (մայրենի), ռուսերենին (գերազանց), անգլերենին (սկսնակ):