×

ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ և ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺՆԻ ՏԵՍՈՒՉ 

Լիանա Թաթուլյանը ծնվել է 1975 թվականի նոյեմբերի 8-ին, քաղաք Վանաձորում։ Կրթությունը ստացել է Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 միջնակարգ դպրոցում։

1994 թվականին ընդունվել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի Վանաձորի մասնաճյուղ՝ «Մեքենաշինության տեխնոլոգիա և սարքավորումներ» մասնագիտությամբ։ 

1998 թվականին ավարտել է նշված մասնագիտությամբ համալսարանի լրիվ ուսումնական ծրագիրը։

2003 թվականից աշխատանքի է անցել Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում՝ ուսումնական վարչության բաժնում, որպես վիճակագիր։ 

2011 թվականից աշխատանքի է անցել ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) Վանաձորի մասնաճյուղի «Ընդհանուր ճարտարագիտական կրթություն» ֆակուլտետում՝ որպես ավագ լաբորանտ։ 

2018 թվականից առ այսօր աշխատում է ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի Որակի ապահովման և արտաքին կապերի բաժնում՝ որպես տեսուչ որակի։

Նա ակտիվորեն ներգրավված է նաև հանրային գործունեության և միջազգային ծրագրերում․ մասնավորապես մասնակցել է Tempus, Ararat և մի շարք այլ միջազգային ծրագրերի։ 2012 թվականին վերապատրաստման դասընթաց է անցել Գերմանիայի Կոբլենց քաղաքի Լանդաու համալսարանում։

Տիրապետում է հայերենին (մայրենի), ռուսերենին (գերազանց), անգլերենին (սկսնակ)։