ՍՈԽԱԿՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՌՈՒԲԵՆԻ
Սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում՝ Շինարարություն մասնագիտությամբ
Պաշտոնի անվանումը՝
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում՝ տնօրինության ավագ գործավար
Աշխատանքային գործառույթները. 1) իրականացնել ուսանողների վերաբերվող հանձնարարականների կատարումը.
2) ապահովել ուսանողների էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կազմակերպման և վերահսկման աշխատանքները.
3) իրականացնել մուտքի և ելքի փաստաթղթերի գրանցում և տրամադրում՝ ըստ պահանջի.
4) իրականացնել ուսանողների գործունեության հետ կապված հրահանգների և հանձնարարականների ձևակերպում, դրանց մասին մասնաճյուղի ստորաբաժանումներին իրազեկում.
5) մասնակցել փաստաթղթերի արխիվացման աշխատանքներին.
6) իրականացնել մասնաճյուղի տնօրենի հանձնարարությամբ գրառումների և պաշտոնական գրությունների կազմումը.
7) իրականացնել փաստաթղթերի, տեղեկանքների, նամակների կազմում և գործավարության վերահսկում.
8) ապահովել մասնաճյուղ ընդունված ուսանողների գրանցումը և համակարգումը.
9) ապահովել կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության հավաքագրում, մշակում և ներկայացում (անհրաժեշտության դեպքում).
10) իրականացնել մասնաճյուղի տնօրենի հանձնարարությամբ համանման այլ աշխատանքներ: