×

ՄԵԽԱՆԻԿԱՅԻԱՄԲԻՈՆ

«Ընդհանուր տեխնիկական առարկաների» ամբիո­նը, որը հիմնադրել և ղեկավարել է տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ներկայումս տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սպարտակ Եսայանը, վերակառուցվելով, 1967թ. վերանվանվել է «Մեխանիկայի ամբիոն»: Այս ամ­բի­ո­նի վարիչ է հաս­տատվել և մինչև 1978թ. Հոկ­տեմ­բե­րը ղե­կա­վա­րել է Սպարտակ Եսայանը: Այդ ժա­մա­նակ ամբ­իո­նում դասավանդվել են «Տեսական մե­խա­­նի­կա», «Նյութերի դիմադրություն», «Առաձ­գա­կա­նութ­յան և պլաս­տիկության տեսություն», «Շի­նա­րա­րա­կան մե­խա­­նիկա» առարկաները: Հետագայում դա­­սա­վանդ­վող առարկաների ցանկում մտցվում են նաև «Մե­քե­նա­ների և մեխանիզմների տեսություն» և «Կի­­րա­ռա­կան մեխանիկա» առարկաները:

Ամբիոնի դասախոսական կազմում էին տեխնի­կա­կան գիտությունների թեկնածուներ, դոցենտներ Սպարտակ Եսայանը, Ստեփան Գարանյանը, Դա­վիթ Ջաղացպանյանը, ավագ դասախոսներ Ռուբիկ Թու­մանյանը, Մարտունի Գրիգորյանը, Վենյա Սի­րուն­­յանը, Գևորգ Պողոսյանը, Վլադիմիր Ար­սեն­յա­նը, Վոլոդյա Գասպարյանը, Ներսես Շահվերդյանը, ըն­թերականեր Դավիթ Կլեկչյանը և Կարլեն Ծա­տուր­յանը:

Դասախոսական կազմը համալրել են տ.գ.թ., դո­ցենտ Վլադիմիր Թայիրյանը, մասնաճյուղի շրջա­նա­վարտներ, հետագայում տեխնիկական գի­տութ­յուն­ների թեկնածուներ, դոցենտներ Արմեն Խա­ռատ­յա­նը, Սամվել Մարիկյանը, ավագ դասախոսներ Մկրտիչ Աշչյանը, Արտյոմ Մարգարյանը,  Վալերի Շահ­նազարյանը, Ավագ Ավագյանը:

Ամբիոնի վարիչ են աշխատել դոցենտներ Դավիթ Ջա­ղացպանյանը /1978-1985թթ./, Ստեփան Գա­րան­յա­նը /1985-1991թթ./, Արմեն Խառատյանը /1991-1995թթ./:

Մեխանիկայի ամբիոնի գիտական հետազո­տութ­յուն­ների գլխավոր բնագավառը առաձ­գա­կա­նութ­յան, ինչպես նաև՝ մեխանիզմների սինթեզի տե­սութ­յուն­ներ են:

Գիտահետազոտական ուսումնասիրություններ են կա­­տարվել նվազագույն շարժունակության աս­տի­ճան­­ներով տարածական մանիպու­լյացիոն մե­խա­նիզ­­մի ստեղծման և հետազոտ­ման, առաձգական ան­­վերջ սալի և օղակաձև վերդրակների միջև կոն­տակ­­տային փոխազդեցության, սողքի տեսության, տա­­տանումների և պլաստիկության տեսություն թե­մա­­ներով:

Ամբիոնում ստեղծվել, կահավորվել են նյութերի դի­մադրության, մեքենաների և մեխանիզմների տե­սութ­յան լաբորատորիաներ և տեսական մե­խա­նի­կա­յի կաբինետ: Մասնաճյուղի համալսարանական կա­­ռույցի անցնելու կապակցությամբ 1995թ. օգոս­տո­սին ամբիոնը լուծարվել է, ընդգրկվելով “Մե­խա­նի­կա, ֆիզիկա և քիմիա” սեկտորի կազմում:

2011թ․ դեկտեմբերին «Էլեկտրամատակարարում» ամբիոնը միացվել է «Մեխանիկա և ֆիզիկա» ամբիոնին և 2012թ․ հունվարից «Մեխանիկա և ֆիզիկա» ամբիոնը վերանվանվել է «Կիրառական ֆիզիկա»։ Ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ֆ․մ․գ․թ․, դոցենտ Ռուբիկ Թումանյանը, որը 2012թ․ ապրիլին մրցութային կարգով ընտրվել է ամբիոնի վարիչ։ 2015թ․ հունվարից ամբիոնի վարիչի պաշտոնակատար է նշանակվել տ․գ․թ․ Արամ Ռամազյանը։