Գրադարանավար
Անտոնյան Իվան
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում աշխատում է 2022 թվականի սեպտեմբեր ամսից մինչ օրս: Մասնաճյուղում հաճախակի է կազմակերպել մտավորականների հետ գրական-մշակութային հանդիպում-միջոցառումներ:
Ունի մեդալներ, պատվո շքանշաններ, պատվոգրեր՝ ՀՀ նախագահի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի, նախարարների, մարզպետերի, Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց, Շիրակի և Կոտայքի թեմերի (Օրհնության գիր), քաղաքապետերի և տարբեր ստեղծագործական միությունների կողմից: 4 գրքի հեղինակ է, հիմնադրել է Վանաձորի «Արվեստագետ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը, հեղինակային՝ «Լոռու արվեստագետներ» ֆիլմաշարը, «Արվեստագետ» կրթամշակութային հանդեսը, որի գլխավոր խմբագիրն է: Կինոդերակատարումներով հանդես է եկել տարբեր ժանրերի ֆիլմերում, նաև մուլտֆիլմ, ռադիոթատրոն:
Հաղորդավարությամբ հանդես է եկել մի շարք հանրապետական, մարզային և քաղաքային միջոցառումներում: Նրա հոդվածները տպագրվել են մի շարք հանդեսներում, թերթերում:
Աշխատանքային գործառույթներն են՝
- Գրքերի բաժանում ուսանողներին,
- Ուսանողների հետ գրական ու մշակությաին զրույցներ,
- Միջոցառումներից առաջ ուսանողների հետ խոսքի կուլտուրայի ուսուցում, նախապատրաստում,
- Գրադարանում՝ մաշված գրքերի վերանորոգում:
Էլ. հասցե ivan.antonyan.86@mail.ru
Հեռ. 098-24-12-51