×

Լաբորատորիաներ

Համակարգչային լաբորատորիա

Համակարգչային լաբորատորիան հանդիսանում է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Վանաձորի մասնաճյուղի (այսուհետ՝ Լաբորատորիա) կառուցվածքային ստորաբաժանում, որը պատասխանատու է Մասնաճյուղի տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքի, տեղեկատվական համակարգերի և սարքավորումների արդյունավետ, անվտանգ և անխափան աշխատանքի ապահովման համար։ Համակարգչային լաբորատորիայի կազմում գործում է 7 համակարգչային լսարան, 1 տեխնոլոգիական կարողություններով լսաարան։

Լաբորատորիայի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Մասնաճյուղի կանոնադրությամբ և ներքին կարգադրություններով։


Լաբորատորիայի նպատակները

  • Բուհում ապահովել ՏՀՏ համակարգերի անխափան և արդյունավետ աշխատանք։
  • Օգտագործողների համար ապահովել արագ և որակյալ տեխնիկական աջակցություն։
  • Ներդնել և զարգացնել ժամանակակից ՏՀՏ լուծումներ՝ աջակցելով Մասնաճյուղի կրթական և վարչական գործընթացներին։

Լաբորատորիայի գործառույթները

1․ ՏՀՏ ենթակառուցվածքի կառավարում և սպասարկում

  • Համակարգչային ցանցերի (LAN, Wi-Fi, ինտերնետ) կազմակերպում և սպասարկում։
  • Մասնաճյուղի համակարգիչների տպիչների, սկաներների, պրոյեկտորների, ինտերակտիվ գրատախտակների և այլ սարքերի անխափան աշխատանքի ապահովում։

2․  Ծրագրային ապահովման կառավարում

  • Օպերացիոն համակարգերի և կիրառական ծրագրերի տեղադրում, թարմացում և սպասարկում։
  • Կիբեռանվտանգության միջոցառումների իրականացում։

3. Օգտագործողների աջակցություն

  • Աշխատակիցների և ուսանողների տեխնիկական աջակցություն և խորհրդատվություն։
  • Անսարքությունների օպերատիվ վերացում։

4․ Զարգացում և նորարարություն

  • Նոր ՏՀՏ լուծումների ուսումնասիրություն և ներդրում։
  • Էլեկտրոնային ուսուցման հարթակների և թվային գործիքների սպասարկում։
  • Համալսարանի կայքի կառավարում։

5․ Ադմինիստրատիվ գործառույթներ

  • Մասնաճյուղի տնօրենի հանձնարարությունների իրականացում։
  • Լաբորատորիայի տարեկան զարգացման ծրագրի մշակում և իրականացում։
  • ՏՀՏ զարգացման ռազմավարության մշակման մասնակցություն։
  • Հաշվետվությունների ներկայացում։