×

ՄՈՍԻՆՅԱՆ ԳՈՀԱՐ

Գոհար Մոսինյանը ծնվել է 1990 թվականի ապրիլի 4-ին, քաղաք Վանաձորում։ 1997-2007 թվականներին սովորել է Շահումյանի միջնակարգ դպրոցում։ 2007 թվականին ավարտել է Վանաձորի Էդ․ Կզարթմյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցը։

2007 թվականին ընդունվել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ` պատմաաշխարհագրական  ֆակուլտետ։ 2011 թվականին գերազանցությամբ ավարտել է բակալավրիատը՝ «Պատմություն» մասնագիտությամբ։ Նույն թվականին ուսումը շարունակել է ՎՊՄԻ-ի մագիստրատուրայում։ 2013

թվականին ստացել է մանկավարժության մագիստրոսի աստիճան «Պատմություն» մասնագիտությամբ։

Մասնագիտական գործունեությունը սկսել է 2013 թվականին Շահումյանի միջնակարգ դպրոցում՝ որպես պատմության ուսուցիչ։  2019-2021 թվականներին դասավանդել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի քոլեջում։

2019 թվականից աշխատում  ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի  Հումանիտար առարկաների, ընդհանուր տնտեսագիտության և մարմնակրթության ամբիոնում`  որպես դասախոս։ 2021 թվականից աշխատում է ՀԱՊՀ Վանաձորի ավագ դպրոցում ներքին համատեղությամբ։ Անցել է մասնագիտական վերապատրաստում, հաջողությամբ

հաղթահարել ուսուցիչների կամավոր ատեստացիան։