×

ՊԵՏՐՈՍՅԱՆ ՇՈՂԻԿ

Շողիկ Պետրոսյանը ծնվել է 1993 թվականի դեկտեմբերի 27-ին Ստեփանավանի շրջանի Արմանիս գյուղում:

2000-2008թթ. սովորել է Արմանիսի հիմնական և քաղաք Ստեփանավանի Ստ. Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցներում: 2010 թվականին ավարտել է ՎՊՄԻ հենակետային վարժարանը:

Բարձրագույն կրթությունը ստացել է ՎՊՄԻ բանասիրական ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» բաժնում (2010-2014թթ.): 2016 թվականին ավարտել է ՎՊՀ-ի «Հայոց լեզու և գրականություն» բաժինը մագիստրոսի կոչումով:

 2016-2018թթ. աշխատել է քաղաք Ստեփանավանի Վ. Թեքեյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցում որպես «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաների ուսուցչուհի:

2021-2022թթ. աշխատել է ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի Վանաձորի մասնաճյուղում:

2022 թվականից աշխատում է ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դրուցում՝ որպես «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաների ուսուցչուհի:

Տիրապետում է հայերենի (գերազանց) և ռուսերենի (լավ):