×

ՂՈՉԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ ՎԱՂԻՆԱԿԻ

Արտակ Վաղինակի Ղոչիկյանը ծնվել է 1952 թ. հունվարի 1-ին Սպիտակ քաղաքում: Ավարտել է Սպիտակի թիվ 2 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ: 1976 թ. ավարտել է համալսարանը՝ ստանալով ֆիզիկոսի որակավորում: Գործուղվել է աշխատելու Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Կիրովականի մասնաճյուղ (այժմ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ)՝ որպես ֆիզիկայի դասախոս: 1998 թվականից մինչ օրս աշխատում է ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում՝ որպես ֆիզիկայի ուսուցիչ: