×

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՏԱԹԵՎԻԿ ԺՈՐԱՅԻ

Տաթևիկ Ժորայի Արզումանյանը ծնվել է 1992 թվականի փետրվարի 28-ին, քաղաք Վանաձորում։  1999-2009 թվականներին սովորել է Վանաձորի Վ․ Համբարձումյանի թիվ 25 միջնակարգ դպրոցում։

2016 թվականին ընդուվել է Վանաձորի Պետական Համալսարանի կենսաբանա-քիմիական ֆակուլտետի Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ բաժինը։

2021 թվականին ավարտել է բակալավրիատը։

2023 թվականին ընդունվել է Վանաձորի Պետական Համալսարանի ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ բաժնի մագիստրատուրան։

2025 թվականին ավարտել է մագիստրատուրան՝ ստացել է մագիստրոսի աստիճան։

2014-2019 թվականներին աշխատել է Ռ․Դ․ ք․ Ռյազանում՝ որպես վաճառքի մենեջեր։

2020-2021 թվականներին աշխատել է Nairi Call-ում՝ որպես օպերատոր։

2022-2023 թվականներին աշխատել է գ․ Ջրաշենի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցչուհի։

2023 թվականի սեպտեմբեր- հոկտեմբեր ամիսներին աշխատել է ք․ Վանաձորի Ս․ Նաղռալյանի թիվ 13 ավագ դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցչուհի ժ/պ։

2024 թվականին աշխատել է Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան հիմնադրամի քոլեջում՝ որպես դասախոս ժ/պ։

2024 թվականից առ այսօր աշխատում է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցչուհի։

Տիրապետում է հայերենին (մայրենի), ռուսերենին (լավ), անգլերենին (սկսնակ)։