×

ՕԴԱԲԱՇՅԱՆ ԱՆԱՀԻՏ ԱՂԱԲԵԿԻ

Անահիտ Աղաբեկի Օդաբաշյանը ծնվել է 1958թ. հոկտեմբերի 13-ին, Ախուրյանի շրջանի Քեթի գյուղում՝ մանկավարժների ընտանիքում: 1959թ.–ին ընտանիքը տեղափոխվել է Կիրովական: 1965թ.-ին ընդունվել է Կիրովականի Դ. Վարուժանի անվան թիվ 16 դպրոցը, սովորել մինչև 7-րդ դասարան, այնուհետև 1972-1975 թթ. սովորել և ավարտել է Կիրովականի թիվ 13 դպրոցը:

1976-1981թթ. սովորել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի քիմիա-կենսաբանություն ֆակուլտետը: Սովորելուն զուգընթաց 1976-1984թթ. աշխատել է Կիրովականի քիմիատեխնոլոգիական տեխնիկումում, որպս լաբորանտ: 1984թ.-ից մինչև 1997թ. աշխատել է թիվ 13 դպրոցում, որպես կենսաբանությոն ուսուցչուհի, զուգահեռ նաև դասավանդել է թիվ 1 դպրոցի վարժարանում:

1996թ.-ից մինչև օրս աշխատում է ՀԱՊՀ Վ/մ ավագ դպրոցում, որպես քիմիա, կենսաբանության և աշխարհագրության ուսուցչուհի:

Աշխատանքային գործունեության ընթացքում պարգևատրվել է շնորհակալագրերով և պատվոգրերով: Պարբերաբար մասնակցել է բոլոր վերապատրաստումներին: ՀԱՊՀ-ի կողմից 2019թ.-ին  պարգևատրվել է վատակագրով:

Ամուսնացած է, ունի երկու երեխա, 4 թոռ: