×

ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ ՆԱԻՐԱ  ՌԱԶՄԻԿԻ

Ծնվել է 1981 թ. Նոյեմբերի  18-ին  Լոռու մարզի Լեռնապատ գյուղում: 1988 թվականին ընդունվել է Լեռնապատի միջնակարգ դպրոց։ 1997-1999 թվակններին սովորել է Վանաձորի պետական մանկավարժական  ինստիտուտի հենակետային վարժարանի ֆիզմաթ հոսքում։ 1999-2004 թվականներին ընդունվել և սովորել է ՎՊՄԻ ֆիզմաթ ֆակուլտետի մաթեմատիկա, ինֆորմատիկա բաժնում։

 2004-2005 թվականներին աշխատել է Կոտայքի մարզի Նոր Հաճնի թիվ 2 միջնակարգ դպրոցում՝  որպես մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցչուհի։

2006-ից մինչև 2022թվականներին աշխատել է  Վանաձորի  Գայի անվան  թիվ 21 դպրոցում , մաթեմատիկայի ուսուցչուհի։ 2021թվականի սեպտեմբերից  առ այսօր աշխատում է ՀԱՊՀ վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում՝ մաթեմատիկայի ուսուցչուհի։ Բնագիտական առարկաների մաթեմատիկա ինֆորմատիկա մասնախմբի   մեթոդմիավորման նախագահն է:     Հաջողությամբ մասնակցել է  ուսուցիչների կամավոր ատեստավորմանը։